Array ( [mr_id] => 79260 [mr_node] => 72418 [mr_media] => 73448 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73448 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73448.jpg [media_name] => 6951.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-13 17:28:42 )
Facebook Instagram Youtube
Տարածքային կառավարման նախարարը ներկայացրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին
Նորանշանակ մարզպետը հաջորդ շաբաթվանից կսկսի համայնքային այցերը: Ակնկալում է խնդիրներից բացի, լսել նաև առաջարկներ:

Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանին Տարածքային կառավարման և զարգացման նախարարն է ներկայացնում: Դահլիճում համայնքների ու տարբեր կառույցների ղեկավարներն են:

Տարածքային կառավարման նախարարը Շիրակի մարզում հեռանկարային է համարում զբոսաշրջության զարգացումը: Նկատել է, որ ճանապարհներին սպասարկման կետեր չկան:

Աղքատությունն ու գործազրկությունն էլ նորանշանակ մարզպետն է առանձնացնում: Հաջորդ շաբաթվանից կսկսի համայնքային այցերը: Ակնկալում է խնդիրներից բացի, նաև առաջարկներ լսել:

Սուրեն Պապիկյանն անդրադարձավ նաև օպտիմալացմանն ու կրճատումներին, որոնք սպասվում են նաև Շիրակի մարզում:

Մարզպետի պաշտոնում Տիգրան Պետրոսյանի առաջին գործն առայժմ ծանոթությունն է` աշխատակազմին, մարզի խնդիրներին ու հնարավորություններին: