Array ( [mr_id] => 79261 [mr_node] => 72419 [mr_media] => 73449 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73449 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73449.jpg [media_name] => 17179343.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-13 17:36:55 )
Facebook Instagram Youtube
Վարչապետ. Հայաստանը չի պատրաստվում մասնակցել Սիրիայում ռազմական գործողությունների
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նշել է, որ չի պաշտպանում Սիրիայի իշխանության հետ որևէ ներգրավվածություն, չնայած կիսում է Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության մասին մտահոգությունը:

Միացյալ Նահանգների կառավարությունը չի սատարում հայ-ռուսական հումանիտար առաքելությանը Սիրիայում: «Այսօր էյէմ»-ի հարցմանն ի պատասխան՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նշել է, որ չի պաշտպանում Սիրիայի իշխանության հետ որևէ ներգրավվածություն, չնայած կիսում է Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության մասին մտահոգությունը: 

«Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները: Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու համար, թե ռազմական ուղղվածության: Մենք նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով»: 

Նախօրեին Պաշտպանության նախարարն, անդրադառնալով Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու իրավական հիմքերին, ասել էր, որ ամեն ինչ օրինական է: Դավիթ Տոնոյանը նաև ասել էր, որ եթե անհրաժեշտություն լինի մասնակցել ռազմական գործողություններին, Հայաստանը դա ևս կանի օրենքի տառին համապատասխան: Նախարարի այս հայտարարությունը խորհրդարանում պարզաբանեց վարչապետ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը չի պատրաստվում մասնակցել ռազմական գործողությունների Սիրիայում: 

«Մենք հումանիտար առաքելությամբ ենք Սիրիայում։ Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի պատասխանին, ապա պետք է պարզել` ինչ հարց է հնչել ու ինչ համատեքստում է արվել այդ հայտարարությունը։ Մենք նման ծրագրեր չունենք»,- ասաց վարչապետը: 

Հումանիտար խումբը՝ բաղկացած 83 անձից, Հալեպ էր մեկնել փետրվարի 8-ին: Նրանք ականազերծողներ, բժիշկներ և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող մասնագետներ են: