Array ( [mr_id] => 79280 [mr_node] => 72420 [mr_media] => 73450 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73450 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73450.jpg [media_name] => big_1362034758_3857184.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-13 17:43:44 )
Facebook Instagram Youtube
1988-ի փետրվարի 13-ին Ստեփանակերտում առաջին միտինգն էր` վերամիավորվելու պահանջով
Նախկին Լենինի հրապարակը վաղուց անվանափոխվել, Վերածննդի հրապարակ է դարձել: Երեք տասնամյակ անց էլ՝ փետրվարի 13-ին, Ստեփանակերտից և Արցախի տասնյակ բնակավայրերից այս հրապարակում են հավաքվում Շարժման ակտիվիստները:

31 տարի առաջ, 1988-ի փետրվարի 13-ին Ստեփանակերտում առաջին միտինգը կայացավ՝ Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու պահանջով: Դա լիովին տեղավորվում էր միութենական օրենքներում: Շրջկենտրոններում նույն պահանջով միտինգներ փետրվարի 12-ին էին կայացել. Բաքուն բարձրաստիճան պատվիրակություն էր ուղարկել, որը պետք է փետրվարի 13-ին Ստեփանակերտում Բյուրոների ընդլայնված նիստ հրավիրեր ու դատապարտեր Շարժումը: Հազարավոր արցախցիներ դուրս եկան հրապարակ՝ ապացուցելով, որ դա ոչ թե մի քանի ծայրահեղականների, այլ համաժողովրդական պահանջ է: Ստեփանակերտ եկան նաև շրջաններից՝ Ասկերանից, Մարտունուց, Հադրութից: Շարժումը համախմբեց բոլորին:

Նախկին Լենինի հրապարակը վաղուց անվանափոխվել, Վերածննդի հրապարակ է դարձել: Երեք տասնամյակ անց էլ՝ փետրվարի 13-ին, Ստեփանակերտից և Արցախի տասնյակ բնակավայրերից այս հրապարակում են հավաքվում Շարժման ակտիվիստները: Հադրութի շրջանից ժամանած Յակով Ալթունյանը 88-ին ընտրած ճանապարհի համար ծանր գին վճարեց: Ազատամարտում ընկերներից շատերը կյանքը կորցրեցին, ինքը՝ ոտքերը: Վստահեցնում է՝ շարքում է մնում: 

Մարտահրավերը նոր սերնդին է ուղղված: Վետերանները վստահ են՝ արժանի հերթափոխ է հասակ առնում: Ավելի հայրենասեր են ու ավելի պատրաստ: Անցած տարիները նպաստել են, որ նոր սերունդն ավելի պինդ լինի, քան մենք: Մեր սկսած ճանապարհը նրանք ավելի խելացի ու կարճ կանցնեն ու կունենանք մեր միացյալ Հայաստանը:

Շարժման ակտիվիստները հրապարակում քիչ մնացին: Նրանց սպասում էին նախագահական նստավայրում: Շարժման ակտիվիստներին հյուրընկալել է Բակո Սահակյանը: