Array ( [mr_id] => 79264 [mr_node] => 72421 [mr_media] => 73452 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73452 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73452.jpg [media_name] => joaquin_el_chapo_guzmanjpg.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-13 17:52:12 )
Facebook Instagram Youtube
Նարկոբարոն Էլ Չապոյին 2 ցմահ ազատազրկում է սպառնում
Էլ Չապոյի բանտարկումը Միացյալ Նահանգներին ոչինչ չի տա, քանի որ Էլ Չապոյի գործը նրա հայրենի Սինալոայում շարունակում են նրա երկու որդիները:

Մի քանի աղմկահարույց փախուստներից հետո մոլորակի ամենավտանգավոր նարկոբարոնը կրկին բանտում է` ցմահ:

Նյու Յորքի դատարանը մեքսիկական ամենամեծ նարկոկարտելի պարագլխին բոլոր 10 կետերով մեղավոր է ճանաչել, գրեթե բոլորը վերաբերում են թմրամիջոցների արտադրությանն ու տարածմանը:

Էլ Չապոն` նույն ինքը Խոակին Գուզմանը վերջին անգամ բանտից փախել էր 2015ին` կնոջ և հանցակիցների օգնությամբ: Մեքսիկական ամենախիստ ու ամուր համարվող բանտից նա բառացիորեն դուրս սողոսկեց 1.5 կմ երկարություն ունեցող թունելով: Նրան բռնեցին 2016-ին ու Վաշինգտոնի պահանջով արտահանձնեցին նահանգներին:

Էլ Չապոյին 2 ցմահ ազատազրկում է սպառնում: Նրա դատավճիռը Նահանգների համար կարևոր է հատկապես հիմա: Էլ Չապոն այն մարդն է, որի օրինակը պետք է հաստատի մեքսիկյան նարկո-վտանգի մասին Թրամփի հայտարարությունները: Խնդիրն այն է, որ Էլ Չապոյի բանտարկումը Միացյալ Նահանգներին շոուից բացի ոչինչ չի տա, քանի որ նրա հայրենի Սինալոայում Էլ Չապոյի գործը շարունակում են նրա երկու որդիները, նարկոկարտելն այս ընթացքում գործել է՝ Չապոյի հաշիվը համալրելով նոր միլիարդներով: