Array ( [mr_id] => 79270 [mr_node] => 72422 [mr_media] => 73453 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73453 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73453.jpg [media_name] => 07a4b85-800x500_c.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-13 18:03:05 )
Facebook Instagram Youtube
Կայացել է հայաստանյան ՏՏ ձեռնարկությունների հանդիպումը
Այս տարի նախատեսում են բոլոր դպրոցներում հիմնել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ: Անօդաչուների ուսումնասիրման լաբորատորիան արդեն պատրաստ է:

Առաջատար տեխնոլոգիաներ, հայկական ինժեներական բրենդի մշակում և ռազմարդյունաբերություն: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության այս տարվա հիմնական ուղղություններն են: Համագործակցությունն ընդլայնելու նպատակով ԱՏՁՄ-ն Հայաստանում գործող բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների ներկայացուցիչներին հրավիրել է քննարկման:

Կարեն Վարդանյանը նշեց, որ այս տարի նախատեսում են բոլոր դպրոցներում հիմնել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ: Անօդաչուների ուսումնասիրման լաբորատորիան արդեն պատրաստ է: Այստեղ սովորող արմաթցիները մինչև զորակոչվելը կիմանան դրանց սպասարկումն ու կիրառումը: 

Պատրաստվում են Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին, որն այս տարի տեղի կունենա Երևանում։ Ոլորտի համաշխարհային լիդերների այցը մեծ հնարավորություններ կստեղծի տեղական ընկերությունների համար։