Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ապահով կենսամիջավայր է դարձել Կովկասյան հովազի համար: Տարածքում տեղադրված տեսախցիկները հունվարին երեք անգամ նկարահանել են կենդանու տեղաշարժը: Տեսախցիկներն արձանագրել են, որ բավարար սնունդ և անհրաժեշտ պայմաններ կան այս կատվազգիի համար:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր գործընկերների՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և բրիտանական «Վորլդ Լենդ Թրաստ»-ի աջակցությամբ, 2011-ից օգնում է բնությունն ու կենսաբազմազանությունը պահպանելուն: «ՎիվաՍել- ՄՏՍ»-ի աջակցությամբ տեղադրված նորագույն տեսախցիկները նպաստում են մշտադիտարկումներին:
Նկարահանման տեղանքը չի նշվում՝ որսագողության հնարավոր դեպքերը կանխելու նպատակով: Տարածքը 8 տարի հիմնադրամի վերահսկողության տակ է, ինչը բացառում է որսագողությունը, ապօրինի անտառահատումները և մարդու վտանգավոր գործունեությունը:
Տարբեր կենդանատեսակների համար ապաստարանն ապահով կենսամիջավայր է դարձել: Ավելացել են բեզոարյան այծերը: Կովկասյան հովազի ներկայությունն առավելապես պայմանավորված է տարածքում բավարար սննդով:
Հայաստանում «թակարդ»-տեսախցիկներով հնարավոր է եղել նկատել ընդամենը 3-5 առանձնյակի: 2013-ին տեղադրված տեսախցիկները երեք անգամ տեսագրել են տարածքում բնակվող արու հովազին: Երկրորդ հովազը տեսագրվել է 2018-ին և 2019-ին` հունվարին: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը՝ Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: