Array ( [mr_id] => 79273 [mr_node] => 72425 [mr_media] => 73456 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73456 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73456.jpg [media_name] => 55555-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-13 18:11:58 )
Facebook Instagram Youtube
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փակել էին Երևան-Թբիլիսի երկաթգիծը
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են վերագործարկել պղնձաձուլարանը:

Լարված վիճակ Լոռու մարզում: Առավոտյան Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փակել էին Երևան-Թբիլիսի երկաթգիծը: Բեռնափոխադրումները դադարեցվել էին: Բողոքի Ակցիայի մասնակիցները պահանջում են՝ վերագործարկել պղնձաձուլարանը: Ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ 5000-ից ավելի ստորագրությամբ նամակ են ուղարկել Նիկոլ Փաշինյանին: Սպասում են վարչապետի պատասխանին:

Բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցեց Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Ղազարյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, սակայն ակցիայի մասնակիցները պահանջում են հստակ լուծում, հստակ պատասխան:

Մարզպետը ցուցարարներին հայտնել է, որ ինքը զանգահարել է կառավարություն և տեղեկացրել խնդրի մասին: Խոստացել են ուրբաթ օրը հանդիպում անցկացնել. կմասնակցեն գործարանի տնօրինությունը, կառավարության ներկայացուցիչներն ու բողոքի ակցիայի մասնակիցները: