Array ( [mr_id] => 79276 [mr_node] => 72426 [mr_media] => 73457 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73457 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73457.jpg [media_name] => 0875_bQQwB.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-13 19:13:08 )
Facebook Instagram Youtube
Պահանջում են Զանգակատուն համայնքի դպրոցի տնօրենի հրաժարականը
Արարատի մարզպետարանը քննում է դպրոցում 2 օր տևած դասադուլի պատճառները:

Արարատի մարզի Զանգակատուն համայնքում 2 օր դասադուլ էր: Դպրոցը բաժանվել էր երկու մասի` Աշակերտների և ծնողների կեսը պահանջում էր դպրոցի տնօրեն Թամարա Հովհաննիսյանի հրաժարականը, մյուս մասը գոհ էր 15 տարվա տնօրենի աշխատանքից: Երկուշաբթի և Երեքշաբթի օրերին բացակա է եղել 170 աշակերտների 70 տոկոսը: Ըստ տնօրենի` զանգել են աշակերտների ծնողներին, նրանք ասել են, թե մեկը հիվանդ է, մյուսը դասղեկից թույլտվություն ունի և այսպիսի այլ պատճառաբանություններ: Փոխմարզպետը և կրթության, մշակույթի և սպորտի վարչության բաժնի պետը երեկ էին հանդիպել ծնողների հետ: Այսօր դասից բացակայում էր 8-ից 10ն աշակերտ: Տնօրենն էլ դասի էր շտապում: 9-րդ դասարանում քիմիայի ժամն էր, միասին գնացինք: Դասը սկսվեց այլ ֆորմատով, հարց և պատասխան ոչ թե քիմիայի, այլ անձնական խնդիրների շուրջ, տնօրենի և աշակերտների խոսքով երբեք չեն խոսել` վախեցել են:

Համաձայնության չեկան: Մինչև տնօրենը կհրավիրեր ծնողներին, ովքեր երեկ հանդիպել էին փոխմարզպետի և բաժնի պետի հետ, եկան դպրոցի տարբեր դասարանի աշակերտներ: Վեճը շարունակվեց տնօրենի սենյակում:

Տնօրենը համարում է, որ սա կազմակերպված է իր դեմ: Քիչ հետո եկան նաև ծնողները: Տնօրենի կողմնակիցները չցանկացան հանդիպել այն ծնողների հետ, ովքեր պահանջում են Թամարա Հովհաննիսյանի հրաժարականը: 

Մյուս ծնողները գյուղապետարանում հավաքվեցին: Նրան կեսօրին մարզպետարան էին տվել գրավոր դիմումը. միակ պահանջը տնօրենի հրաժարականն է: Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության բաժնի պետը հաստատեց,, որ հանդիպել են ու խնդրել գնալ դասի, մինչև որ խնդիրը լուծվի: Մարզպետարանը հետաքննություն կանցկացնի և որոշումը կհրապարակի իր կայքում: Մինչև այդ դասապրոցեսը կշարունակվի սովորական հունով: