Array ( [mr_id] => 79275 [mr_node] => 72427 [mr_media] => 70326 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70326 [media_album] => 10 [media_path] => media/2018/05/70326.jpg [media_name] => agn.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-17 13:12:19 )
Facebook Instagram Youtube
ՀՀ ԱԳՆ. Հումանիտար առաքելության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունն ընդունվել է ի գիտություն
ԱԳ նախարարությունը պատասխանել է Սիրիա հայկական հումանիտար առաքելություն ուղարկելու Միացյալ Նահանգների պետքարտուղարության մեկնաբանությանը:

ԱԳ նախարարությունը նշել է, որ հակամարտության ամբողջ ընթացքում աշխարհասփյուռ հայությունը մտահոգությամբ է հետևել քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ սիրիահայ համայնքի ճակատագրին: Հայկական հանրային կարծիքն էլ խորը մտահոգություն է դրսևորել քաղաքացիական բնակչության տառապանքների նկատմամբ: ԱԳ նախարարության պատասխանի մեջ նշվում է, որ Սիրիան առանցքային ներդրում է ունեցել Ցեղասպանությունից փրկված հայերի գոյատևման հարցում: Հայկական առաքելությունն էլ բացառապես մարդասիրական բնույթ ունի և առաջնորդվում է միջազգային մարդասիրական իրավունքով: