Array ( [mr_id] => 79686 [mr_node] => 72712 [mr_media] => 73675 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73675 [media_album] => 1 [media_path] => media/2019/02/73675.jpg [media_name] => 2016_Coca_Cola_2921919b_223314726.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-28 16:12:45 )
Facebook Instagram Youtube
Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան. 2015-17-ին ընկերությունը ՀՀ տնտեսությունում ստեղծել է 29,5 մլրդ դրամի ՀԱԱ
Ընդամենը 3 տարում պետական բյուջե վճարվել է 15.6 միլիարդ դրամ: Ընկերությունն իր տարեկան եկամտի 2%-ն ուղղում է համայնքային զարգացման ծրագրերին:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» ներկայացրել է 2015-2017 թվականների գործունեության արդյունքները: «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ Արմենիա» ընկերությունն ուսումնասիրել է Կոկա-Կոլայի տնտեսական, սոցիալական և բնապահպանական ազդեցությունը Հայաստանում: 

Ընդամենը 3 տարում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» Հայաստանի տնտեսությունում ստեղծել է 29.5 միլիարդ դրամի համախառն ավելացված արժեք: Պետական բյուջե վճարել է 15.6 միլիարդ դրամ:

2017-ին ընկերության ստեղծած յուրաքանչյուր նոր աշխատատեղի շնորհիվ ստեղծվել է 5.5 լրացուցիչ աշխատատեղ: Ըստ ուսումնասիրության, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» 2017 թվականին ստեղծել է 2341 լրիվ դրույքով աշխատատեղ:

Ընկերությունն իր տարեկան եկամտի 2%-ն ուղղում է համայնքային զարգացման ծրագրերին՝ մասնավորապես համայնքային բարեկեցության, երիտասարդության զարգացման և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում: Միայն 2015-2017 թվականներին «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» նվիրաբերել է 112.4 միլիարդ դրամ: