Array ( [mr_id] => 79879 [mr_node] => 72842 [mr_media] => 73768 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73768 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73768.jpg [media_name] => 156146.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-07 15:39:51 )
Facebook Instagram Youtube
Գործադուլ՝ տեսախցիկների դեմ. Տրանսպորտային ցանցը բարելավվում է, տեսախցիկներ տեղադրվելու են
Ասուլիսին ավելի ուշ միացել է «Երևան ավտոբուս» ընկերության տնօրեն Էլբակ Թարփոշյանը: Նա հայտարարել է, որ հարցը լուծված է:

Առավոտյան գործադուլ են սկսել «Երևան -ավտոբուս» ընկերության վարորդները: Նրանք հրաժարվել են դուրս գալ երթուղի: Պատճառը երկու ավտոբուսում տեղադրված տեսախցիկներն են, որոնք վերահսկելու են վարորդի գործողությունները:

Գործադուլ անող վարորդների հետ հանդիպել է Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Կողմերը ընդհանուր հայտարարի չեն եկել: Վարորդների խոսքով՝ «Երևան ավտոբուս» ընկերության տնօրեն Էլբակ Թարփոշյանը խոստացել է հարցը կարգավորել մինչև երեկո, հակառակ դեպքում իրենք գործադուլը կշարունակեն: 

Ավելի ուշ սոցցանցերում լուր տարածվեց, թե քաղաքապետարանը հրաժարվել է տեսախցիկներ տեղադրելու մտադրությունից: Քաղաքապետի առաջին տեղակալը հերքում է լուրը: Քաղաքապետարանը բարելավում է տրանսպորտային ցանցը: Տեսախցիկները տեղադրվելու են, իսկ այն վարորդները, որոնք չեն ցանկանա աշխատել, կարող են իրենց դիմումի համաձայն հեռանալ աշխատանքից: 

Ասուլիսին ավելի ուշ միացավ «Երևան ավտոբուս» ընկերության տնօրեն Էլբակ Թարփոշյանը: Նա հայտարարեց, որ հարցը լուծված է: «Երևան ավտոբուս»-ում վարորդները գործադուլ էին արել մոտ մեկ ամիս առաջ: Նրանք պահանջել էին աշխատանքից չազատել տնօրեն Էլբակ Թարփոշյանին: