Array ( [mr_id] => 79882 [mr_node] => 72843 [mr_media] => 73769 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73769 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73769.jpg [media_name] => ShowImage (1).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-07 15:46:10 )
Facebook Instagram Youtube
JERUSALEM POST. Ադրբեջանին զենք վաճառելը խթանում է սպառազինությունների մրցավազքը
Հայաստանը ցանկանում է դեսպանություն բացել Իսրայելում:

Jerusalem Post-ը բացատրում է՝ Ադրբեջանն Իսրայելին նավթով, Իսրայելն էլ Ադրբեջանին զենքով ապահովող հիմնական երկրներից է: Դիվանագիտական խորհրդակցությունների համար Իսրայել մեկնած Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը թերթի հետ զրույցում ասել է, որ Հայաստանը դիտարկում է Իսրայելում դեսպանություն բացելու հնարավորությունը:

Փոխնախարարը ասել է, որ դեսպանության հնարավոր տեղակայման հարցում դիրքորոշման փոփոխություն չկա, այսինքն Երուսաղեմը չի դիտարկվում: Անցած տարի Վաշինգտոնն իր դեսպանությունը տեղափոխել էր Երուսաղեմ՝ ճանաչելով այն Իսրայելի մայրաքաղաք: Սա հարուցել էր մերձավորարևելյան մեծ ճգնաժամ, քանի որ Երուսաղեմի հին քաղաքի կարգավիճակը աշխարհի ամենազգայուն հարցերից է: Ադրբեջանին զենք վաճառելու մասին: Փոխնախարարը Իսրայելին կոչ է արել հետևել Միացյալ Նահանգների և Եվրամիության օրինակին ու զենք չվաճառել հակամարտող ոչ մի կողմին:

Փոխնախարարի խոսքով, չնայած դրան, Հայաստանը չի բացառում Իսրայելի պաշտպանական սեկտորի հետ գործակցությունը և հարաբերությունների մակարդակը բարձրացնելու համար նախապայման չի դնում ոչ զենքի վաճառքի արգելքը, ոչ էլ Հայոց ցեղասպանության ճանաչումը: 

Եվ վերջում: Jerusalem Post-ը Հայաստանը ներկայացրել է որպես Իսրայելի համար դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միության 180-միլիոնանոց շուկա: