Array ( [mr_id] => 79898 [mr_node] => 72844 [mr_media] => 73770 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73770 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73770.jpg [media_name] => 0fba6af4-da85-4385-9c22-4f00f9b200315547874474.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-07 16:15:47 )
Facebook Instagram Youtube
Բեսթսելլերի շնորհանդես. Newmag-ը թարգմանել և հրատարակել է «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը
«Նյու Յորք Թայմս»-ի բեսթսելլերը արթնացնում է կանանց և օգնում նորովի նայել սեփական վախերին ու սխալներին։

20 սուտ և նույնքան ճշմարտություն. Newmag-ը թարգմանել և հրատարակել է ամերիկացի գրող Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը: «Նյու Յորք Թայմս»-ի բեսթսելլերն արթնացնում է կանանց և օգնում նորովի նայել սեփական վախերին ու սխալներին։ Գիքրը խմբագրել է Գնել Նալբանդյանը։ Կարևոր էր գտնել ամերիկյան խոսակցական, երբեմն սլենգային բառաշերտի հայկական համարժեքը։ Թարգմանական տարբերակներ կային հենց վերնագրի համար։ Օրինակ՝ «ջան» բառը գործածե՞լ, թե այլ տարբերակ փնտրել։

Հայերենի համար դժվար ընկալելի էին հեղինակի՝ երբեմն նատուրալիստական անկեղծացումները։ Գնել Նալբանդյանը պարզաբանում է, որ հայ ընթերցողը սովոր չէ ամուսնացած, մայրացած կնոջ ֆիզիոլոգիական ինքնամերկացումներին, նրա կենսաբանական վիճակի նկարագրություններին, որոնցով երբեմն ապշեցնում է հեղինակը։

Գիրքը Միացյալ նահանգներում թարգմանել է Լիլիթ Գրիգորյանը, որը կիրառել է նաև գրողի խորհուրդները։ Նախքան գրքի շնորհանդեսը, «Ժամը» լրատվական զրուցել է թարգմանչի հետ: 

Ամերիկացի հեղինակի գիրքը միայն Միացյալ նահանգներում ապրող կանանց համար չէ։ Այն ունիվերսալ է։ Սա գիրք-ուղեցույց է, որտեղ 4 երեխաների մայրը պատմում է, թե ինչպես հասկանալ սխալները, հաղթահարել հոգեկան տրավմաները, ինչպես հասնել երազանքին և քայլել դեպի իրական, առանց խաբկանքների երջանկության։

Աղջիկ ջան, ուշքի արի գրքի շնորհանդեսին ներկա էին քաղաքական և մշակութային հայտնի կին գործիչներ և ձեռներեցներ: Անահիտ Բախշյանը բեսթսելլերը մի քանի էջ թերթելուց և հատվածներ ընթերցելուց հետո առանձնացնում է կարևորը: Այս գիրքը մոտիվացիոն ձեռնարկ է և կարող է հայ կանանց օգնել դժվարությունները մտածված կերպով հաղթահարելուն: Այս գիրքը կարող է ուշքի բերել բազմաթիվ կանանց: 

Շնորհանդեսի ժամանակ ցուցադրվեց նաև ամերիկացի գրողի կոչն իր ընթերցողներին: Ռեյչլ Հոլիսի բանաձևը շատ պարզ է. չի պարտադրում իր տեսությունը, ուղղակի օրինակներ է բերում իր կյանքից, առաջադրում է խնդիրն ու առաջարկում մեզ համար անսպասելի լուծում: Կարդալուց հետո պարզվում է, որ նա ունակ է նույնիսկ մտքերի ընթացքը փոխել:

Newmag-ի հրատարակած գրքի շնորհանդեսին մասնակցում էր ավելի քան 100 բիզնեսվումըն: Նրանց կյանքի պատմությունները շատ նման էին Ռեյչլի անցած ուղուն: Newmag-ի թիմը հրավիրել էր 3 գլխավոր հյուրի, որոնք անցել են մեծ դժվարությունների միջով, հաղթահարել են դրանք և հասել իրենց նպատակին: 

Գրքի հրատարակմանը աջակցել է «Դիջիթեյն» ընկերությունը: Գրքի գլխավոր հովանավորը կարևորում է newmag-ի հետ գործակցությունը և հայերեն բովանդակության ստեղծումը։ «Դիջիթեյն» ընկերության աջակցության շնորհիվ «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը կարելի է ձեռք բերել ցածր գնով։

Այս գիրքը գրանցել է համաշխարհային լսարանը արագ գրավելու բոլոր ռեկորդները։ Գրքի հաջողության գաղտնիքը հեղինակի անկեղծ զրույցն է, հումորի զգացումը և յուրաքանչյուր պատմության ոգևորիչ ուժը։