Array ( [mr_id] => 79899 [mr_node] => 72845 [mr_media] => 73771 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73771 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73771.jpg [media_name] => _DSC3767.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-07 16:57:08 )
Facebook Instagram Youtube
Ինտուրիստ-Նաիրի. Վերաբացվել է ռեստորան, որը 1930-ականներին բոհեմի հավաքավայրն էր
Ռեստորանը, որտեղ եղել է Չարենցի և Իզաբելլայի հարսանյաց հանդեսը, որտեղ Ավետիք Իսահակյանը նշել է իր որդու` Վիգենի ամուսնությունը, վերաբացվել է:

1930-ականներին այս ռեստորանի տեղը եղել է «Ինտուրիստ» ռեստորանը: Այս վայրը և հարակից սրճարանը բոհեմի հավաքատեղին էր և երևանցիների ամենասիրելի վայրերից մեկը: Սրճարանում հաճախ էին լինում Շիրվանզադեն, Գուրգեն Մահարին, Չարենցը, Արա Սարգսյանը, Փանոս Թերլեմեզյանը: Հյուր էին գալիս նաև արտասահմանից կամ Խորհրդային Միությունից ժամանած մտավորականները: Այսօր այն ռեստորանը, որտեղ եղել է Չարենցի և Իզաբելլայի հարսանյաց հանդեսը, վերաբացվել է:

Այսօր կարելի է այցելել այն ռեստորանը, որտեղ Ավետիք Իսահակյանը նշել է իր որդու` Վիգենի ամուսնությունը: Այդ օրը Իսահակյանի հյուրերը եղել են միայն Չարենցն ու Իզաբելլան: Վերաբացված «Նաիրի» ռեստորանում նորացված ճաշացանկ է լինելու: Լինելու են հայկական ավանդական կերակուրներ