Array ( [mr_id] => 79888 [mr_node] => 72846 [mr_media] => 73772 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73772 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73772.jpg [media_name] => images (1).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-07 17:03:16 )
Facebook Instagram Youtube
Մրցանակներ են ստացել մարզերի 11 կին գյուղատնտեսներ ու ֆերմերներ
Յոթ տարի շարունակ այս մրցանակը ստանում են գյուղատնտեսության ոլորտում հաջողության հասած ու իրենց համայնքների կայուն զարգացմանը նպաստած կանայք:

Ծաղիկներ ու մրցանակներ ամենաակտիվ, գործունյա կանանց համար: Նրանք բոլորը գյուղատնտեսության բիզնես լեդիներ են ամեն մեկն իր մարզում:

11 կին գյուղատնտեսներ ու ֆերմերներ` գրեթե բոլոր մարզերից: Շնորհավորում ու ոգեշնչման խոսքեր են այսօր ասում հիմնականում տղամարդիկ:

Գործարար կանանց այսօր մրցանակներով, մինչև այս էլ՝ տնտեսական գիտելիքներ ու փորձ փոխանցելով է խրախուսել ու աջակցել Օքսեջեն հիմնադրամը:

Ընտանիքով, երեխաների կամ ընկերուհիների հետ`այսօրվա մրցանակակիր կանայք իրենց ագրարային բիզնեսը սկսել են համատեղ ու կոոպերատիվների միջոցով: Արդեն յոթ տարի այս մրցանակը ստանում են գյուղատնտեսության ոլորտում հաջողության հասած ու իրենց համայնքների կայուն զարգացմանը նպաստած կանայք: