Array ( [mr_id] => 79895 [mr_node] => 72847 [mr_media] => 59629 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59629 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59629.jpg [media_name] => 1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-03 14:41:42 )
Facebook Instagram Youtube
Կառավարության կառուցվածքի մասին օրինագիծը հավանության է արժանացել
Թվաքանակի կրճատում չի նախատեսվում և նախարարություններն իրենց բոլոր հաստիքներով տեղափոխվում են նոր ստեղծվող նախարարության կազմ:

Կառավարությունը հավանություն տվեց հարկային օրենսգրքի բարեփոխված տարբերակին:   Ինքնազբաղված անձանց հարկման  9 միլիոն դրամի շեմը կդառնա  24 միլիոն, ընտանեկան ձեռնարկատիրության՝ 18 միլիոնը՝ 24 միլիոն դրամ:

Միկրոձեռնարկատիրական սուբյեկտ չեն լինի Երևանում առևտրային,  փաստաբանական և հաշվապահական գործունություն ծավալողները:

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է՝ 2020 թվականի հունվարի 1-ից  պետական տուրքից ազատել մարդատար մեքենաներով տաքսի ծառայություններ մատուցողներին, որոնք  անհատ ձեռնարկատեր չեն:

Վարչապետն անդրադարձավ նաև ստվերային աշխատավարձին: Հարկային այս փոփոխությունն ըստ վարչապետի՝ կնպաստի՝ստվերային  աշխատավարձի վերացմանը:

Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ Արսեն Թորոսյանը հայտնեց, որ  նախագծի վերջնական տարբերակը Ֆինանսների նախարարությունից ստացել է առավոտյան 10-ին:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ IQOS-ի հարկային դրույքաչափը փոփոխության է ենթարկվել:

Ըստ Թորոսյանին իրենք  այդ քննարկումներին ներկա չեն եղել: Նախկինում քննարկված 8500 դրամը դարձել է 2500 դրամ:

Ըստ Փաշինյանի, այդ տրամաբանությամբ շարժվելու դեպքում պետք է արգելել ծխախոտի արտադրությունը, վաճառքը եւ զրկվել հարկային մուտքերից:

 Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը տեղեկացրեց, որ առաջնային շուկայից հիփոթեքով  վարկի վճարման  ժամկետը՝ երկարաձգվել է մինչև 30 տարի: Երիտասարդ ընտանիքի տարիքային շեմի պահանջից հանվել է՝ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարվա սահմանափակումը: Կմնա միայն  գումարային 70 տարվա սահմանափակումը:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վարչապետին հայտնեց, որ բարձրաստիճան պաշտոնյաներ կան, որոնք  Մեղրիի ազատ տնտեսական գոտում կեղծիքներով հողատարածքներ են գնել, ինչն էլ պատճառ է դարձել, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտին տարածք չունի գործունեություն ծավալելու համար: Հարուցվել է  քրեական գործ:

Կառավարությունը կսուբսիդավորի գյուղատնտեսության ոլորտում գործող տնտեսվարողներին: Նրանք հնարավորություն կունենան  4 տոկոսով սարքավորում ձեռք բերել: Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող  Գեղամ Գևորգյանը հայտնեց, որ սահմանամերձ գյուղերում ծրագիրը կգործի զրո տոկոսով:

Գյուղացիական տնտեսությունները կարող են լիզինգով ձեռք բերել կաթ տեղափոխող սարքավորումներ : Կավելանան կաթ տեղափոխող իզոթերմիկ ցիստեռնները:

Կառավարությունը բավարարեց երեք ընկերությունների արտոնություններ տալու հայտը:

 Մեկը գործում է Քասախ գյուղում, արտադրում է հագուստ: Նախատեսվում է 200 մլն դրամի ներդրում անել: Եղած  55 աշխատատեղերին կավելանան 10-ը:

Արտոնություն կստանա  բանվորական ձեռնոց արտադրող ընկերությունը:

Նախատեսվում է 1,5 մլն դրամի ներդրում անել:  600 աշխատակիցներին կավելանան 300-ը: «Տեքստիլ» ընկերությունը կտոր կներկրի: Այս դեպքում մաքսատուրքից ազատման արտոնությունը կկազմի 35 մլն դրամ: