Array ( [mr_id] => 79900 [mr_node] => 72849 [mr_media] => 73774 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73774 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73774.jpg [media_name] => 0-86.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-07 17:51:12 )
Facebook Instagram Youtube
ՄԻԵԴ՝ նոր իրավափաթեթով. Հիմնական գանգատին կավելանա նոր փաթեթ, որը կվերաբերի դատավարությանը
Իրավաբանը շեշտում է մի քանի փաստ. դատաքննության փուլում արգելվել է Կարենի կապը հարազատների ու առհասարակ` արտաքին աշխարհի հետ:

Ադրբեջանում 20 տարով դատապարտված Կարեն Ղազարյանի գործում նորություն կա: Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը տեղեկացնում է, որ ՄԻԵԴ-ում եղած հիմնական գանգատից բացի կներկայացվի նոր փաթեթ. այն կվերաբերի դատավարությանը:

Իրավաբանը շեշտում է մի քանի փաստ. դատաքննության փուլում արգելվել է Կարենի կապը հարազատների ու առհասարակ` արտաքին աշխարհի հետ: Պատճառը մասնագետների համար ակնհայտ է` որպեսզի չփլվի կեղծ քրեական գործը ու դրա շուրջ ստեղծված լեգենդը: 

Իրավաբանը նշում է, որ ՄԻԵԴ-ում գործին տրվել է առաջնահերթություն, քննությունն ավելի արագ է ընթանալու: Ծնողներին դա, իհարկե, չի բավարարում, նրանք ցանկանում են իրենց որդու ձայնը լսել: Այդ խնդրանքը ևս ձևակեպվել է դիմումի մեջ` Եվրադատարանին խնդրելով միջնորդել, որ Կարենի կապը հարազատների հետ ապահովվի որևէ ձևով: 

Կարենի մասին ծնողները որոշ տեղեկություններ ստանում են Կարմիր Խաչից: Ժնևում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ղեկավարի հետ հանդիպել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը: