Array ( [mr_id] => 79901 [mr_node] => 72850 [mr_media] => 73775 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73775 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73775.jpg [media_name] => Shavarsh Qocharyan Arcax copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-07 17:54:56 )
Facebook Instagram Youtube
Շավարշ Քոչարյան. Փաշինյան - Ալիև հանդիպումը չի ուշանա
Ըստ Նազենի Ղարիբյանի՝ ՊՈԱԿ-ների կառուցվածքը շատերին է խանգարում:

Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումն, ըստ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի չի ուշանա: Քոչարյանը հայտնեց նաև, որ Հայաստանի կառավարությունը երբեք չի հայտարարել, որ հրաժարվել է Արցախի հարցով Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից:

Անդրադառնալով բանակցություններում Արցախի ներգրավվածության վերաբերյալ համանախագահների դիրքորոշմանը , Քոչարյանը նշեց՝ համանախագահները հասկանում են, որ դա պետք է լինի միայն կողմերի համաձայնությամբ: Նրա խոսքով Բաքվի համար դա շատ ծանր քայլ է, և ամեն գնով փորձելու է խոչընդոտել, քանի որ Արցախին բանակցության սեղան վերադարձնելը կքանդի Բաքվի՝ տարիներով կառուցած քարոզչության առանցքը:

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը հայտնեց, որ ՊՈԱԿ-ների լուծարմանը վերաբերող փաստաթուղթը որոշում չի եղել, այլ կառավարության հանձնարարական, որը ստացել են բոլոր նախարարությունները; Նա տեղեկացրեց, որ հանդիպել է բոլոր ՊՈԱԿ-ների տնօրենների հետ ու լսել նրան կարծիքը:

Նազենի Ղարիբյանի խոսքով՝ 70 ՊՈԱԿ-ների կառուցվածքը շատերին է խանգարում հարստանալ, արդյունավետ գործունեություն ծավալել, մրցակցային դաշտում լինել, իրենց ունեցած ռեսուրսները ճիշտ տնօրինել: Ըստ նրա՝ հանձնարարական-տեղեկանքն ուղարկվել է կառավարություն: