Array ( [mr_id] => 79897 [mr_node] => 72851 [mr_media] => 61871 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 61871 [media_album] => 7 [media_path] => media/2016/06/61871.jpg [media_name] => t1fSDVcj7qUzcGOX9kky.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-06-09 14:55:59 )
Facebook Instagram Youtube
Հանրապետական Թուրքիայի պատմությունը ներկայացվում է առանց կաղապարների
Ստամբուլից Երևան ժամանած պոլսահայ Տիգրան Ալթունը, որը ֆինանսավորելու է Օսմանյան կայսրության պատմության դասագրքի ստեղծումը, չափազանց կարևորում է, որ հարևանները ճանաչեն իրար:

Հանրապետական Թուրքիայի պատմությունն օսմանյան կայսրության փլուզումից անմիջապես հետո, քեմալականների հաղթանակից մինչև ռազմական հեղաշրջման վերջին փորձն ու 2018-ի վճռական արտահերթ ընտրությունները: Հայաստանի առաջատար թուրքագետները համահեղինակել են դասագիրք, որի նմանը չկա նույնիսկ Թուրքիայում:

Թուրքիայի հանրապետության պատմությունը դուրս է բերվել այն կաղապարից, որով մինչև այժմ դասավանդվում էր: Խորհրդային արևելագիտության դպրոցի գրականությամբ ու դրա թարգմանություններով` խորհրդաթուրքական, Լենին-Աթաթուրք հարաբերությունների բովանդակությամբ: Հայ թուրքագետները փաստերն ու իրադարձությունները ներկայացնում են ինչպես որ դրանք կան` առանց քաղաքական ազդեցությունների:

Թուրքական պատմագրության մինչև այս օգտագործած այլալեզու աղբյուրներում հայկական թեմային անդրադարձ գրեթե չկա:

Պոլսո հայոց հաջորդ պատրիարքը: Թուրքիայի հայկական շրջանակները, նաև հայ թուրքագետները հենց այսպես են ընկալում Գուգարաց թեմի առաջնորդին, որը ծնունդով Թուրքիայից է: Արքեպիսկոպոս Չուլջյանը նկատում է. Թուրքիայի պատմությունը հայոց պատմությունից անբաժանելի է: Եվ դրա առնվազն վերջին հարյուրամյակը պետք է ուշադիր սերտել` ապագա քայլերի համար:

Ստամբուլից Երևան ժամանած պոլսահայ Տիգրան Ալթունը, որը ֆինանսավորելու է Օսմանյան կայսրության պատմության դասագրքի ստեղծումը, չափազանց կարևորում է, որ հարևանները ճանաչեն իրար: Առանց Հայաստանը ճանաչելու Թուրքիայում հայկական ուղղությամբ քաղաքականություն են պլանավորում: Նույնն անում են նաև Երևանում:

Թուրքիայի պատմության նոր դասագրքի կազմին նկատվում է նարնջագույնը: Թուրքիայում սա քաղաքական գույն է: Նախագահ Էրդողանի գլխավորած կուսակցության գույնը: Գրքի կազմին հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման 200-ից ավելի զոհերի հուշարձանն է: Այն Թուրքիայում հիմա դարձնում են հիշատակի ամենակարևոր վայրը: Սա այն հեղաշրջումն է, որը հաղթահարեց նախագահ Էրդողանն ու որից հետո ամրապնդեց իր դիրքը: Գրքի նարնջագույնն ու կազմի լուսանկարները գիտական և քաղաքական ուղերձով են` Թուրքիայում ձգվում է էրդողանական շրջանը: