Array ( [mr_id] => 79941 [mr_node] => 72864 [mr_media] => 73782 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73782 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73782.jpg [media_name] => 4566_large.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-08 15:02:25 )
Facebook Instagram Youtube
Պոլսո Հայոց պատրիարքը մահացել է
Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը արդեն մեկ տասնամյակից ավելի առողջական ծանր խնդիրների պատճառով գամված էր անկողնուն:

Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը մահացել է: Արդեն մեկ տասնամյակից ավելի առողջական ծանր խնդիրների պատճառով գամված էր անկողնուն` վեգետատիվ վիճակում: Թուրքական կառավարության որոշմամբ պատրիարքի տեղապահ էր նշանակվել արքեպիսկոպոս Աթեշյանին, որի գործունեությունը համայնքում խստորեն քննադատվում է: Թուրքիայի իշխանությունները հայ համայնքին արգելում էին նոր պատրիարք ընտրել` պատճառաբանելով, որ թեև պատրիարք Մութաֆյանը չի գործում, նա դեռ ողջ: