Array ( [mr_id] => 79916 [mr_node] => 72868 [mr_media] => 73785 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73785 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73785.jpg [media_name] => 17620896.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-08 15:25:36 )
Facebook Instagram Youtube
Հպարտ երիտասարդները մայրաքաղաքում նշել են Մարտի 8-ը
Միջոցառման գլխավոր անակնկալը տոնական ֆլեշմոբն էր:

Արա Սահակյանը մարտի 8-ի առիթով վաղ առավոտյան է Հյուսիսային պողոտա եկել: Այստեղից լայվ է մտել ու շնորհավորել՝ կանանց տոնը: էլի է լայվ մտնելու, մաղթանքները շատ են:

Կանանց միջազգային օրը Երևանի կենտրոնում տոնում են բարձր երաժշտությամբ ու պարերով: Միջոցառումը կազմակերպել է Հպարտ երիտասարդական շարժումը: Թիմով հավաքվեցին ու որոշեցին, այնպես են անելու, որ մարտի 8-ին Հյուսիսային պողոտայում, բոլոր կանայք ու աղջիկներն իրենք յուրահատուկ զգան:

Համերգային ծրագիրը նույնպես յուրահատուկ է, ելույթ են ունենում ոչ թե աստղերը, այլ պատանի երգչուհիները: Երաժշտությունն ընդմիջվում էր մրցույթներով: Տոնի հատուկ մրցանակին արժանանալու համար, պետք էր լուսանկարվել ու հրապարակել ֆեյսբուքում: Մրցանակ չստացածների համար կազմակերպիչները նույնպես անակնկալ էին պատրաստել:

Միջոցառման գլխավոր անակնկալը տոնական ֆլեշմոբն էր: Մասնակիցները շարվել էին և 2 շրջան կազմել, այնպես, որ ստացվել էր հսկայական 8: