Array ( [mr_id] => 79928 [mr_node] => 72869 [mr_media] => 66868 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 66868 [media_album] => 10 [media_path] => media/2017/09/66868.jpg [media_name] => 7995248.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-09-25 15:38:24 )
Facebook Instagram Youtube
Արցախում կանայք և տղամարդիկ իրավահավասար քաղաքացիներ են
Արցախում Մարտի 8-ն աշխատանքային է:

Ծաղիկների առատությունը հուշում է, որ աշխատասենյակն ամբողջությամբ կանանց տնօրինության տակ է: Պատգամավոր Ռիտա Մնացականյանը մարտի 8-ին աշխատանքի է շտապել: 

Արցախում Մարտի 8-ն աշխատանքային է հռչակվել ամիսներ առաջ: Նախաձեռնության հեղինակներից մեկն էլ պատգամավոր Ռիտա Մնացականյանն էր: Տղամարդ-գործընկերները փորձեցին ընդդիմանալ՝ կին-պատգամավորները համոզեցին:

Պատգամավորի համար, սակայն տոնը տոն է մնում, ու իր շնորհավորանքներն ուղարկում է բոլորին, նաև նախաձեռնության համար իրենից նեղացածներին: 

Բանաստեղծ Սոկրատ Խանյանը հենց Մարտի 8-ը աշխատանքային օր դարձրած կին-պատգամավորներից է սկսում ու նրանց նախաձեռնությունը ողջունում:

Փոքրիկ Աննան էլ արդեն հասցրել է շնորհավորանքներ ստանալ հայրիկից: Ինքն էլ պատրաստվում է մայրիկին շնորհավորել: Բացիկը նրա համար է պատրաստել: Շնորհավորանքը բոլոր մայրերին է ուղղում:

Ծաղկավաճառների եռուզեռը մարտի 7-ից է սկսվել: Մարտի 8-ն էլ գագաթնակետն է: Նվերը՝ նվեր, բայց ծաղկեփունջը պարտադիր է: Այստեղ գլխավոր դերում տղամարդիկ են: Փնտրում են, ընտրում ու շտապում սիրելիներին ուրախացնել: