Array ( [mr_id] => 79913 [mr_node] => 72870 [mr_media] => 73786 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73786 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73786.jpg [media_name] => 53522444_426197244823243_5960048549549834240_n-770x510.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-08 15:54:03 )
Facebook Instagram Youtube
Հավասար հնարավորությունների տոնավաճառ. Քննարկվել է կանանց դերն ընտանիքում, աշխատաշուկայում, շրջապատում
«Հավասար հնարավորությունների տոնավաճառ» խորագրով միջոցառումը կազմակերպվել էր Կանանց տոնի կապակցությամբ:

Պատգամավոր Լիլիթ Մակունցը փոքր հասակից է ցանկացել դառնալ քաղաքական գործիչ, լինել օրենսդիրում և օրենքներ ընդունել: Նրա խոսքով՝ հիմա էլ երբ խոսում է, մտածում է, որ իրեն հազարավոր աղջիկներ և կանայք են նայում, գուցե մեկին օգնի երազանքին հասնելու գործում: նրա համար կանանց դերը պետք է վերաիմաստավորվի:

«Հավասար հնարավորությունների տոնավաճառ» խորագրով միջոցառումը կազմակերպվել էր հատուկ այսօրվա համար: Հյուրընկալվել էին հասարակական կազմակերպություններ` քննարկելու կանանց դերն ընտանիքում, աշխատաշուկայում, շրջապատում: Գլխավոր նպատակը ցույց տալն էր այն կանանց, ովքեր հասել են լուրջ հաջողությունների:

Կանանց նվիրիված միջոցառումները կշարունակվեն նաև մարզերում: Մարտի 16-ին կանայք կհավաքվեն Դիլիջանում: