Array ( [mr_id] => 79925 [mr_node] => 72871 [mr_media] => 73787 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73787 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73787.jpg [media_name] => slug-49049.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-08 15:58:32 )
Facebook Instagram Youtube
STR ավտոմոտոշոու. Կանայք մասնակցել են դրիֆթին և կատարել առաջադրանքները
STR ակումբի կազմակերպած միջոցառմանը հերթագրվել էին 50 մասնակիցներ:

Մարտի 8-ին հակառակն է՝ աղջիկներն են ուղղորդում տղաներին, թե ինչպես վարել մեքենան ու անվնաս կատարել առաջադրանքները: Ավտոմոտոշոուի կազմակերպիչները մրցուղին պատրաստել են հեշտ վարժություններով, որպեսզի կանայք եւս կարողանան մասնակցել դրֆիթին: 

Ալտեզաներ, BMW-ներ, նույնիսկ՝ «Ժիգուլի» ու «Օփել»: Մի քանի տասնյակ մասնակիցներ կային դրիֆթի մրցաշարում, եւս մի քանի տասնյակ՝ մոտոցիկլետներով: STR ակումբի կազմակերպած միջոցառմանը հերթագրվել էին 50 մասնակիցներ:

Դրիֆթ-տաքսի չելենջը օրվա խորհրդով է: Կանայք նստում են վարորդների կողքն ու սովորում մեքնենան ճիշտ կառավարել, կանգնեցնել անհարմար տարածքներում: Համարձակ կանայք կարող են իրենց փորձել նաեւ տրակտորի վարժությունում՝ փորձելով մեխանիզացիան պտտել կամար կառուցած տեխնիկայի շուրջ: 

Ավտոմոտոշուի STR ակումբն այս տարի մոտ 20 միջոցառում էլ ունի, որոնցում, խոստանում է՝ ավելի շատ կանանց ներգրավել. կրթել ու սովորեցնել մեքենա վարելու նրբությունները: