Array ( [mr_id] => 79931 [mr_node] => 72872 [mr_media] => 73788 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73788 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73788.jpg [media_name] => 17624221.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-08 16:23:30 )
Facebook Instagram Youtube
Ծաղկի բիզնեսն Արմավիրում
Մարտի 8-ին ծաղիկների շուկայում անվերահսկելի գնաճ է ամեն տարի:

Անահիտի համար ամեն օրն էլ տոն է, տրամադրությունը՝ ծաղկային՝ բառի բուն իմաստով: 19 տարի զբաղվում է ծաղիների խնամքով, հաճախ է ծաղկեփնջով տուն գնում, անկախ նրանից առիթ կա, թե ոչ: 

Ըստ Անահիտի, ծաղիկների հետ աշխատելը դժվար, բայց անչափ հաճելի է, յուրաքանչյուր ծաղիկ իր բնավորությունն ունի, նրանց հետ երբեմն խոսում է, սիրաշահում: Վստահեցնում է՝ ծաղիկներն էլ կանանց պես կամակոր են՝ հաճախ են խռովում ու հիվանդանում:

Արդեն 35 տարի արշալույսցի Հովհաննեսը զբաղվում է ծաղկի բիզնեսով: Նրա խոսքով՝ սկզբում շահավետ էր, բայց տարեցտարի ծախսն ավելացել է, եկամուտը՝ նվազել: Անցած տարի ավելի շատ վարդ է վաճառվել մարտի 8-ին, քան այս տարի: 

Չնայած ֆինանսական ու տեխնիկական դժվարություններին, Հովհաննեսը շարունակում է իր բիզնեսը: Հենց մարտի 8-ին ծաղիկների նոր տեսակի 9 հազար սածիլ է տնկել: Լուսանթոս տեսակի ծաղիկները վաճառքում կլինեն հունիսին: