Array ( [mr_id] => 79930 [mr_node] => 72873 [mr_media] => 73789 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73789 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73789.jpg [media_name] => 17612054.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-08 16:30:57 )
Facebook Instagram Youtube
Գյումրիի աշխատող կանայք շնորհավորանքներ են ընդունում և շարունակում գործը
Գյումրեցի կանայք՝ գեղեցիկ ու հպարտ, ավելի լավ կյանքի ակնաալիքով իրենց տոնն են նշում:

Տոնական, մարտիության զեղչերը միայն տղամարդկանց համար են: Գյումրեցի վաճառականն ամեն օրվա պես շուկա է շտապել: Արդեն 30 տարի նա ամուսնու հետ հավասար տան հոգսերն է կիսում՝ մի կողմ դնելով իր հույզերն ու երազանքները: 

Տիկնոջ կողքին վաճառական ընկերուհին է: Այսօր մի քիչ հուզված է. օրվա մասին որդին է հիշեցրել՝ վաղ առավոտյան առաջինը շնորհավորհելով հոգսաշատ մայրիկին: 

Տնակային գորշ ու խոնավ պատերն էլ չեն կարող տիկին Էմմայի տրամադրությունը փչացնել, նա գիտի իր շուրջը գույներով լցնելու լավագույն տարբերակը: Ասեղնագործություն է անում՝ կտորին հանձնելով հոգու գեղեցկությունը: 

80-ամյա տատի 80-րդ Մարտի 8-ը առաջինը թոռնուհին է շնորհավորհել: Ապրելու միակ նպատակը թոռներն ու ծոռներն են:

Գյումրեցի կանայք՝ գեղեցիկ ու հպարտ, ավելի լավ կյանքի ակնաալիքով իրենց տոնն են նշում: