Array ( [mr_id] => 79927 [mr_node] => 72874 [mr_media] => 73790 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73790 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73790.jpg [media_name] => 21360-bouquet-of-wet-roses-1920x1080-flower-wallpaper-600x338.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-08 16:35:19 )
Facebook Instagram Youtube
Կանանց հավասար հնարավորությունների համար պետք է պայքարել
Կին պատգամավորի խորհուրդը կանանց բաղկացած է երեք Չ-երից. չվախենալ, չնախանձել ու չափսոսալ անցած գնացածի համար: Սա պնդող Զոհրաբյանը «Աղջիկ ջան, ուշքի արի» գրքի տպավորության տակ է:

Կանայք իրենք իրենցով, բացառությամբ մի քանի տղամարդու, հավաքվել են ու խոսում են իրենց իրավունքների, տղամարդկանց հետ հավասար հնարավորությունների ու այն մասին, որ դրա համար պայքարել է պետք: Նաիրա Զոհրաբյանը տոն օրով էլ է անկեղծ, պնդում է, որ տարվա 364 օրերին կանանց խնդիրների մասին հիշող չկա, ու միայն այս մեկ օրն են ֆոկուս խմբեր ստեղծվում, քննարկումներ ծավալում: Որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ է հայտարարում` որ կողմ շրջվի` կնոջ խնդիր կա: 

Կին պատգամավորի խորհուրդը կանանց բաղկացած է երեք Չ-երից. չվախենալ, չնախանձել ու չափսոսալ անցած գնացածի համար: Սա պնդող Զոհրաբյանը «Աղջիկ ջան, ուշքի արի» գրքի տպավորության տակ է:

Ուշքի գալով, Նաիրա Զոհրաբյանը նախընտրել է նորաձևության հավաքածուի դեմք լինել, որպեսզի կարծրատիպեր կոտրի ու հիմա անընդհատ հաճոյախոսություն է լսում, որը կրկնում է այս լսարանում:

Մանե Թանդիլյանը Թետչերի խոսքն է մեջբերում, որը նաև իր տեսակետն է արտահայտում: 

Շեշտելով սա՝ պատգամավորը հիշեցնում է, որ տարածված մտայնությանը հակառակ, կինը չի խոսում, գործում է: Օրինակ՝ ԱԺ-ի վերջին սկանդալը տղամարդկնաց միջև:

Շվեդիայի խորհրդարանի առաջին փոխնախագահը նախընտրել է իր տոնը Հայաստանում անցկացնել` հայ կանանց միջավայրում: Լոթթա Յոնսոն Ֆորնարվեն ընդգծում է, որ իր երկրը դառնում է գենդերային հավասարության առաջատար. շվեդական խորհրդարանի գրեթե կեսը` 46 տոկոսը, կին է: Հայաստանը այդ ճանապարհի կեսին է` պատգամավորուհիների 24 տոկոսով: 

«Իմ քայլի» կին-պատգամավորը հաշվարկ է ներկայացնում, ըստ որի ՀՆԱ-ի պատկերն այ լ կլիներ, եթե կանանց ներգրավվածությունն ավելի բարձր լիներ:

Ամբողջացնելով պատկերը, առաջարկում է կանանց առաջխաղացման խնդիրները քննարկելու համար հարթակ ստեղծել ու այն կոչել կանանց ստվերային կաբինետ: