Array ( [mr_id] => 79933 [mr_node] => 72875 [mr_media] => 73791 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73791 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73791.jpg [media_name] => Marti 8 copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-09 12:17:34 )
Facebook Instagram Youtube
Քաղաքական ղեկավարությունը շնորհավորել է Կանանց միջազգային օրը
Երկրի ղեկավարների ուղերձներն ու մաղթանաքները կանանց միջազգային օրվա առթիվ:

Վաղ առավոտյան օրը սկսվեց Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքով, որը կանանց տոնը շնորհավորեց Հովհաննես Շիրազի գարնանամուտ բանաստեղծությամբ: Վարչապետը ֆեյսբուքյան  լայվով դիմեց բոլոր կանանց, մայրերին ու քույրերին:

Կանանց տոնի առթիվ շնորհավորական ուղերձ հղեց նաև Ամենայն Հայոց կաթողիկոսը: Վեհափառ հայրապետը հայտարարել է, որ անգնահատելի է կանանց դերն ու ավանդը ազգային, պետական ու հասարակական կյանքում: Նա անփոխարինելի է համարել կանանց առաքելությունը սերունդների դաստիարակության գործում:

Ազգային ժողովի նախագահը իր ուղերձում հատկապես ուշադրություն է դարձրել Հայաստանում կանանց խնդիրներին: Նա նկատել է, որ Առաջին հանրապետության տարիներին Հայաստանը առաջին երկրներից էր, որ կանանց ընտրելու և ընտրվելու իրավունք էր տվել: Բացի այդ նա հիշել է առաջին կին դեսպան Դիանա Աբգարին, որը Հայաստանի դեսպանն էր Ճապոնիայում: Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ չնայած դրան, այսօր հասարակության մեջ երբեմն դրսևորվում են կանանց իրավունքների և ազատությունների ստորադասում: 

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն իր ուղերձում ասել է, որ հասնում են կենսական նպատակին՝ վերջ դնելու կանանց նկատմամբ բռնությանը, սակայն առավել մեծ առաջընթաց է հարկավոր։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Պասկիեն կոչ է արել խիստ գործողություններ ձեռնարկել կանանց նկատմամբ սեքսիզմի ու բռնության դեմ պայքարում: