Array ( [mr_id] => 79936 [mr_node] => 72877 [mr_media] => 73793 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73793 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73793.jpg [media_name] => 8-8m_io.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-09 15:03:55 )
Facebook Instagram Youtube
Կանանց միջազգային օր. Կանանց ցույցերն ուղեկցվել են բռնություններով և բախումներով
Մարտի 8-ին աշխարհի տարբեր քաղաքներում կանայք կաթսաներով, շերեփներով ու կրծկալներով հիշեցրել են իրենց իրավունքներն ու բարձրաձայնել կանանց դեմ իրականացվող բռնությունների մասին:

Ոչ միայն ծաղիկներով, նվերներով ու շնորհավորանքներով, այլ նաև ակցիաներով ու երթերով են կանայք նշել իրենց իրավունքների միջազգային օրը: Մարտի 8-ին աշխարհի տարբեր քաղաքներում կանայք կաթսաներով, շերեփներով ու կրծկալներով հիշեցրել են իրենց իրավունքներն ու բարձրաձայնել կանանց դեմ իրականացվող բռնությունների մասին:

Բուենոս Այրեսում հարյուրավոր կանայք փակել են մայրաքաղաքի գլխավոր պողոտան` ընդդեմ կանանց դեմ բռնությունների և հղիության արհեստական ընդհատումների արգելքի: Թուրքիայի Ստամբուլ քաղաքում էլ կին ակտիվիստները ,ֆեմինիստների գիշեր են կազմակերպել: Ֆրանսիական մշակութային կենտրոնի առաջ ոստիկանները կանանց նկատմամբ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել:

Գերմանիայի Համբուրգ քաղաքում ակցիաներ արել են Femen շարժման անդամները: Կիսամերկ կանայք կոտրել են «Հերբերտշտրասսե»-ի՝ Կարմիր լապտերների փողոցի մուտքը փակող արգելապատնեշը: Այսպես կանայք ցույց են տվել, որ դատապարտում են կանանց սեռական շահագործումը, մարդկանց թրաֆիքինգը և սեռական բռնությունները: Հերբերտշտրասսե փողոց անչափահասների մուտքն արգելված է: Այստեղ պատուհաններին կիսամերկ մարմնավաճառներն իրենց ծառայություններն են առաջարկում: 

Կանանց իրավունքների պաշտպանության կոչով ակցիաներ են եղել նաև Ուկրաինայի Կիև, Լվով և Խարկով քաղաքներում: Կիևում ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներից խուսափել չի ստացվել: Նմանատիպ ակցիաներ տեղի են ունեցել նաև Բելգիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Սինգապուրում, Ինդոնեզիայում, Հնդկաստանում և աշխարհի շատ այլ քաղաքներում: Կանայք հիմնականում կրել են հղիության արհեստական ընդհատման արգելքի գույնը համարվող մանուշակագույն ու բռնության դեմ պայքարը, ֆեմինիզմը խորհրդանշող կանաչ հագուստ: