Array ( [mr_id] => 79937 [mr_node] => 72878 [mr_media] => 73794 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73794 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73794.jpg [media_name] => Mutafyan Patarag copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-09 15:06:57 )
Facebook Instagram Youtube
Մերսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությունը մարտի 17-ին է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտնում են, որ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում կիրակնօրյա պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կկատարվի հոգեհանգստի կարգ՝ արքեպիսկոպոս Մութաֆյանի համար:

Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ Թուրքիայի հայ համայնքին ցավակցել են Հայաստանի և Թուրքիայի առաջնորդները: Նիկոլ Փաշինյանը ընդգծել է Պոլսո պատրիարքի բարձր հեղինակությունը: 

Շատերի համար անսպասելի հայերեն ցավակցական գրառում է կատարել Ռեջեփ Էրդողանը: Փորձագետները սա բացատրում են նախընտրական շրջանով: Թուրքիայում մարտի 31-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայտնում են, որ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում կիրակնօրյա պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կկատարվի հոգեհանգստի կարգ՝ արքեպիսկոպոս Մութաֆյանի համար: Նույն օրը հոգեհանգստի արարողություններ կկատարվեն նաև թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում: Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 17-ին: Թե երբ կկազմակերպվի նոր պատրիարքի ընտրությունը, անհայտ է: Ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա Թուրքիայում ընտրական շրջանից հետո: