Array ( [mr_id] => 79952 [mr_node] => 72879 [mr_media] => 73795 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73795 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73795.jpg [media_name] => or-42341.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-09 15:25:10 )
Facebook Instagram Youtube
Զուկերբերգը հայտարարել է՝ Facebook-ը կլինի ամենապաշտպանվածը
Հիմա ընկերության առաջնահերթ շեշտն անձնական տվյալների պաշտպանվածությունն է:

Սոցցանցային հսկան փորձում է վերականգնել օգտատերերի վստահությունը: Ֆեյսբուքը խոստացել էր, որ իր օգտատերերին հնարավորություն կտա ջնջել ուղարկված նամակները: Խոստումը կատարեց, հիմա էլ մտադիր է անձնական տվյալների պահպանումը ավելի բարձր մակարդակի հասցնել: Զուկերբերգը հայտարարեց, որ ֆեյսբուքի օգտատերերը ցանցից կօգտվեն՝ վստահ լինելով, որ իրենց անձնական տվյալներն ու նամակները գաղտնի են, հասանելի չեն պետական մարմիններին կամ մեկ այլ անձի:

Ֆեյսբուքի հիմնադիրն իր բլոգային հոդվածում ասել էր, որ facebook-ի, whatsapp-ի և instagram direct-ի նամակագրությունները հատուկ բարդ կոդավորում կունենան, ինչը կբացառի 3-րդ անձի միջամտությունը: Այս կոդավորումը անհասանելի կլինի անգամ կառավարությանը, ինչը նշանակում է, որ պետական մարմինները չեն կարողանա կարդալ նամակների բովանդակությունը: Կարևոր նամակները պետք է արխիվացնել, հակառակ դեպքում ֆեյսբուքը որոշ ժամանակ անց կջնջի դրանք: Ցուկերբերգն ասում է, որ ֆեյսբուքը հիմա ավելի ապահով է, քան երբևէ: Ընկերության շեշտն այժմ անձնական տվյալների պահպանման վրա է:

Ֆեյսբուքը կարգելափակի իր ծառայություններն այն երկրներում, որտեղ խախտվում են մարդու իրավունքները. Ցուկերբերգը շեշտում է իրենք մտադիր չեն պահպանել օգտատերերի տվյալները: Սա նշանակում է, որ գովազդատուները չեն կարողանա տեսնել օգտատերերի տվյալները: