Array ( [mr_id] => 79951 [mr_node] => 72882 [mr_media] => 73796 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73796 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73796.jpg [media_name] => Ադրբեջանում-800x445.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-09 16:18:20 )
Facebook Instagram Youtube
Ադրբեջանի լայնածավալ զորավարժությունը ճնշման փորձ է Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ
Նման վարժանքներ Ադրբեջանն առաջին անգամ չէ իրականացնում, ինչպես նախկինում, այս անգամ էլ, վարժանքների ժամանակ փորձարկվելու է նոր գնած ժամանակակից սպառազինություն:

Ադրբեջանը մարտի 11-ից 15-ը պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանատարությամբ, անցկացնելու է լայնածավալ զորավարժություններ: Ներգրավված են լինելու 10-ը հազար զինվորական, մինչև 500 միավոր տանկ, զրահապատ տեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 300 հրթիռա- հրետանային միավորներ, ականանետներ, ավիացիոն միջոցներ։ 

«Զորավարժության խնդիրներն են՝ զորքերի նախապատրաստում հարձակողական գործողությունների, հարված պայմանական հակառակորդին մի քանի ուղղություններով, խախտելով իր պաշտպանական և մարտական դասավորվածությունը, հրթիռային և հրետանային հարվածներ հասցնել հակառակորդին, ոչնչացնելով նրա ռազմական և ռազմավարական նշանակության կարևոր կառույցները»,-  ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանն ընդգծում է՝ վարժանքների մասին Ադրբեջանը պարտավոր էր ծանուցել հնարավորինս անհապաղ, սակայն ԵԱՀԿ տեղեկատվական ցանցով զորավարժություն անցկացնելու մասին ծանուցում չի ստացվել:

«Ենթադրվում է, որ այս զորավարժությունը կազմակերպվել է Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում և ճնշման փորձ է, ի պատասխան այն հայտարարությունների որ, ազատագրված տարածքներից Հայաստանը ոչ մի տարածք չի զիջելու Ադրբեջանին», - եզրափակել է Արծրուն Հովհաննիսյանը:

Նման վարժանքներ Ադրբեջանն առաջին անգամ չէ իրականացնում, ինչպես նախկինում, այս անգամ էլ, վարժանքների ժամանակ փորձարկվելու է նոր գնած ժամանակակից սպառազինություն: