Array ( [mr_id] => 79954 [mr_node] => 72891 [mr_media] => 73798 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73798 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73798.jpg [media_name] => Real Madrid copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-11 11:12:54 )
Facebook Instagram Youtube
Իրավիճակը «Ռեալում». Մադրիդյան ակումբը կհեռացնի Սոլարիին, կհրավիրի նոր մարզիչ ու կգնի Նեյմարին
«Ռեալի» ղեկավարությունն արդեն կապ է հաստատել Նեյմարի ու ՊՍԺ-ի ներկայացուցիչների հետ։

Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանձնարարել է պաշտոնանկ անել Սանտյագո Սոլարիին: Արգենտինացու գլխավորությամբ Ռեալը դուրս է մնացել Իսպանիայի արքայական գավաթից, Չեմպիոնների լիգայից եւ կորցրել է Լա լիգայում հաղթելու հույսը: Գլխավոր մարզչի պաշտոնում կա երկու թեկնածու` Ժոզե Մոուրինյու եւ Զինեդին Զիդան: Երկու մասնագետների հետ էլ «Ռեալը» հույսեր է կապում, սակայն Մոուրինյուն դրել է իր պայմանները, Զիդանն էլ խնդրել է սպասել մինչեւ հունիս:

Իսպանական մամուլի տեղեկություններով` «Ռեալի» պաշտպան Մարսելոն պայմանագիր է համաձայնեցրել Յուվենթուսի հետ: AS պարբերականը գրում է, որ մադրիդյան թիմի պաշտպանը նոր ակումբում կստանա տարեկան 12 մլն եվրո, պայմանագիրը կլինի 4 տարվա համար։ Սակայն Մարսելոն լուսանկար է հրապարակել ինսթագրամում ու հերքել է այդ լուրերը: 

Այս խառնաշփոթի մեջ «Ռեալը» չի մոռանում իր տրանսֆերային գլխավոր նպատակի մասին: Արքայական ակումբն աստղաբաշխական՝ 345 մլն եվրո է պատրաստել Նեյմարի համար: «Ռեալի» ղեկավարությունն արդեն կապ է հաստատել Նեյմարի ու ՊՍԺ-ի ներկայացուցիչների հետ։ Մադրիդյան ակումբը Նեյմարի տարեկան աշխատավարձը կդարձնի 44 մլն եվրո։ Բրազիլացին կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։