Array ( [mr_id] => 79955 [mr_node] => 72892 [mr_media] => 73799 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73799 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73799.jpg [media_name] => 10471_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-11 11:20:05 )
Facebook Instagram Youtube
Վարչապետը մասնակցել է պատգամավոր Գոռ Գևորգյանի գրքի շնորհանդեսին
Արաբագետ Գոռ Գևորգյանը հուսով է, որ իր գիրքն օգտակար կլինի ապագա քաղաքագետների համար: Գրիքի առաջին օրինակը իր ստորագրությամբ նվիրեց վարչապետին:

Եգիպտոսի արտաքին քաղաքականության արաբական ուղղությունը նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կառավարման տարիներին: Գոռ Գևորգյանի մենագրությունը պատմում է եգիպտոսի ամենաազդեցիկ նախագահներից մեկի կառավարման տարիների մասին: Արաբագետ պատգամավորը համատեղել է քաղաքական ու մասնագիտական գործունեությունը, դասավանդելուն զուգահեռ շարունակելու է գրքեր գրել: Առաջին օրինակը իր ստորագրությամբ նվիրեց վարչապետին:

Արաբագետ Գոռ Գևորգյանի գիրքը նախ նկարագրում է արաբական երկրներում տիրող դրամատիկ իրադրությունը Իսրայելի ստեղծման և արաբա-իսրայելական պատերազմների տարիներին: Այդ իրադարձություններում Եգիպտոսն առանցքային դերակատարում ուներ: Քեմփ Դևիդի համաձայնագրերից հետո Իսրայելի հետ հաշտության նախաձեռնող Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթին սպանեցին՝ մեղադրելով դավաճանության մեջ: Ահաբեկչության և ծայրահեղության եզրին հայտնված երկրում իշխանության եկավ փոխնախագահ Հոսնի Մուբարաքը, հայտարարեց արտակարգ դրություն, որը տևեց 30 տարի: 

Մուբարաքի նախագահության տարիները համընկան նաև Ծոցի ճգնաժամի, Իրանա-իրաքյան պատերազմի, նաև ամերիկյան զորքերի Իրաք ներխուժելու հետ: Եվ իհարկե, Մուբարաքը Արաբական գարնան գլխավոր հակահերոսներից էր: 30 տարվա կառավարումն ավարտվեց հեղափոխությամբ 2011-ի փետրվարին: 

20-րդ դարի վերջի 21-րդ դարի սկզբի ամենակարևոր իրադարձությունների մասին առանձին գրքեր է գրելու: Գոռ Գևորգյանը հուսով է, որ իր գիրքն օգտակար կլինի ապագա քաղաքագետների համար: