Array ( [mr_id] => 79962 [mr_node] => 72893 [mr_media] => 73800 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73800 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73800.png [media_name] => 1.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-11 11:34:33 )
Facebook Instagram Youtube
Գլոբալ Եվրածրագրեր, ղարաբաղյան կարգավորում
ԵՄ-ն Հայաստանին կաջակցի ենթակառուցվածքների զարգացման գործում, սակայն նախապայմանով: Ի՞նչ առաջարկեցին Փաշինյանին Բրյուսելում:

Հայաստանը ճանապարհային քարտեզ՝ 13 նախագիծ է ներկայացրել Եվրամիությանը : Բրյուսելը պատրաստ է աջակցել, բայց մինչև այդ, Արցախի մասին: Վարչապետը Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարեց, որ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու տնտեսական բեռը Հայաստանի ուսերին է, և որ Ադրբեջանին պետք է բերել երկխոսության ու ստեղծել կարգավորման միջավայր: 

Նույնը հնչեց նաև Եվրահանձնաժողովում: Շուտով կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպում: 

Եվրահանձնակատար Յոհաննես Հանն ասաց, որ կարգավորման հարցում Եվրամիության աջակցության նոր ձևաչափ ստեղծել պետք չէ: Քանի որ այս հայտարարությունը հնչեց Արցախը բանակցության վերադարձնելու կոնտեքստում, հայկական լրատվադաշտում դա այլ կերպ հասկացվեց: Ահա, թե ինչ էր ասել Եվրահանձնակատարը: 
Արցախի մասին խոսեց նաև Եվրոպական Խորհրդի նախագահը: Վիզաների հարցը: Հայաստանը հայցել է Բրյուսելի աջակցությունը վիզաների ազատականացման բանակցությունը սկսելու համար: 

Որոշումն արդեն կա: Բրյուսելը ոչ միայն կողմ է, այլև խոստանում է աջակցել անդամ երկրների հետ բանակցություններում: 

Եվ խոշոր ծրագրերի մասին՝ մեգանախագծեր, որոնք վերաբերում են ճանապարհներին, ջրային ռեսուրսների կառավարմանը, դպրոցաշինությանը, բիզնես հատվածին: Բրյուսելը կօգնի, բայց ակնկալում է նաև կառավարության ֆինանսական մասնակցությունը: 

Եվրահանձնաժողովի բարձր տրամադրությամբ նախագահը վարչապետին հրաժեշտ տվեց իրեն հատուկ ոճով: 

Նիկոլ Փաշինյանին կրկին հրավիրեցին Բրյուսել՝ այս տարվա մայիսին: 

Այս հանդիպումներով Նիկոլ Փաշինյանն ավարտեց իր քաղաքական գլխավոր բանակցությունները Բրյուսելում: Բայց այցի երկրորդ հատվածը գիտակրթական հետազոտական կենտրոնների հետ գործակցության վերաբերյալ էր: 

Լյուվենն է: Բելգիայի համալսարանական հայտնի քաղաքը, որտեղ տեղակայված են գիտակրթական գերժամանակակից կենտրոններ: Հայաստանը նրանց հետ կգործակցի բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում, կիրականացնի համատեղ կրթական ծրագրեր, հետազոտական աշխատանքներ: Սկսում են գործակցության հուշագրերով: