Array ( [mr_id] => 79959 [mr_node] => 72896 [mr_media] => 73803 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73803 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73803.png [media_name] => 2.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-11 11:46:47 )
Facebook Instagram Youtube
Օպտիմալացված կաբինետ. Ըստ Փաշինյանի՝ կրճատումները լինելու են էվոլյուցիոն տրամաբանությամբ
Գործադիրը հաստատեց կառավարության օպտիմալացման ծրագիրը: Օրակարգում պետական աշխատողների կրճատման թեման է՝ ովքեր և ինչպես կկրճատվեն:

Ընտրություններից մեկ ամիս անց ուրվագծվեց, երեք ամիս անց` վերջնական տեսքի բերվեց կառավարության կառուցվածը, որը դեռ քննարկման փուլի չի անցել ԱԺ-ում: 

Հաստատվում է, կունենանք ոչ թե 17, այլ՝ 12 նախարարություն: Վերանում է առաջին փոխվարչապետի պաշտոնը, փոխվարչապետները կլինեն երկուսը: 

Կառավարությունում կլինի երեք սուպերնախարարություն` երեքը մեկում են դառնում Կրթությունը` մշակույթով ու սպորտով, տարածքային կառավարումը` էներգետիկայով, տրանսպորտով ու նաև պետգույքի կառավարմամբ: Չի բացառվում, որ վերջնական արդյունքում այս նախարարությանը միանան այլ կառույցներ ևս: Տնտեսական զարգացման նախարարությունը նորից վերադառնում է Էկոնոմիկային` իր կազմում ներառելով նաև գյուղատնտեսությունը: Բնապահպանության անունն է փոխվում` դառնալով շրջակա միջավայրի, ստեղծվող նոր նախարարությունն էլ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունն է:

Սփյուռքի նախարարություն չի լինի: Այդ գործառույթը կդրվի գլխավոր հանձնակատարի վրա` վարչապետի աշխատակազմում: Վերակազմավորումների այս փուլում քննարկվող ու քննադատվող թեման աշխատատեղերի կրճատումն է:

Մյուս սկանդալը մշակութային ՊՈԱԿ-ների լուծարումն է: Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը նշել է, որ որոշումը միայնակ չի կայացնում և հստակեցրել է` դա որոշում չէ, այլ կառավարության հանձնարարական: 

Կառուցվածքի քննարկման հաջորդ փուլը խորհրդարանում է: Մարտի 13-ի արտահերթի օրակարգում այս հարցը ներառված չէ: