Array ( [mr_id] => 79961 [mr_node] => 72898 [mr_media] => 73804 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73804 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73804.png [media_name] => 3.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-11 12:00:27 )
Facebook Instagram Youtube
Շաքար-գազային հատված. Գազավորված ըմպելիքների համար 30 դրամ ակցիզային հարկը կբերի թանկացման
Հարկային օրենսդրական փոփոխությունը կարող է վտանգել հայրենական գազավորված ըմպելիք արտադրողին։ Ինչո՞ւ են նրանք տագնապած։

Տիգրան Հովսեփյանը գազավորված ըմպելիքի շիշը ձեռքին եկել է արտադրամաս՝ բացատրելու՝ ի՞նչ ազդեցություն կունենա ակցիզային հարկի սահմանումը ընկերության վրա:

Կառավարությունն առաջարկում է՝ 100 գրամ հյութի մեջ 5 և ավելի գրամ շաքար պարունակող արտադրանքի համար կիրառել 30 դրամ ակցիզային հարկ: Նախագծի հեղինակների խոսքով՝ հարկման այս մեխանիզմն աշխարհում ընդունված պրակտիկա է շաքարի օգտագործումը կրճատելու նպատակով: Հետո որոշել են շաքարի հիշատակումն ընդհանրապես հանել նախագծից և կիրառել բոլոր գազավորված ըմպելիքների համար՝ բացի հանքային ջրերից: Նախագծի հեղինակները մտավախություն ունեն, որ տնտեսվարողները շաքար պարունակող հյութերի վրա կփակցնեն «Առանց շաքարի հյութ» մակնշումը:

Հովսեփյանը պնդում է՝ իրենք ոչ թե շաքար, այլ փոխարինիչ ասպարտամ են կիրառում: Այն, ըստ Հովսեփյանի՝ անվնաս է առողջության համար:

Տիգրան Հովսեփյանը հաշվել է, 30 դրամ ակցիզային հարկի դեպքում ըմպելիքին 1, 5 լիտրը վաճառակետեր կհասնի 240 դրամով՝ 170 դրամի փոխարեն: Վաճառողն էլ իր հերթին գին կբարձրացնի, սպառումը 40% կպակասի:

Տիգրան Հովսեփյանի խոսքով՝ ակցիզային հարկի կիրառումը կբերի շուկայի մոնոպոլիզացման, իրենք ստիպված կլինեն փակել գործարանը և աշխատանքից ազատել 100 -ից ավելի աշխատակիցների:

Տիգրան Հովսեփյանը մտադրություն ուներ սառը թեյերի ու սուրճի արտադրամաս հիմնել: Արդեն ներդրել է 7-800 հազար դոլար, սակայն այդ ըմպելիքներն էլ են մտնում նույն դասակարգման մեջ:

Գազավորված ըմպելիք արտադրող խոշոր ընկերությունները ևս առաջարկում են շրջանառությունից հանել ակցիզային հարկը, որի ազդեցությունը կբերի իրենց ապրանքի 10-15 տոկոս թանկացման: Գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները որոշել են իրենց մտահոգությունները հայտնել վարչապետին: