Array ( [mr_id] => 79963 [mr_node] => 72899 [mr_media] => 73806 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73806 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73806.jpg [media_name] => axchi_00000.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-11 12:58:18 )
Facebook Instagram Youtube
Աղջիկ ջան, ուշքի արի. «Նյումեգ»-ը թարգմանել ու հրատարակել է հերթական բեսթսելերը
Կանանց տոնին համահունչ՝ «Նյումեգ»-ը հրատարակել է Ռեյչլ Հոլիսի «Աղջիկ ջան, ուշքի արի» բեսթսելլերը: Գիրքը պատմում է կանանց կյանքը թունավորող 20 ստերի մասին:

Ինչպե՞ս հասկանալ սխալները, հաղթահարել հոգեկան տրավմաները, հասնել երազանքին և քայլել դեպի իրական, առանց խաբկանքների երջանկության։ Սա newmag-ի հրատարակած նոր գրքի պարզ բանաձևն է, որն ամփոփված է համարձակ վերնագրի մեջ՝ Աղջիկ ջան, ուշքի արի։

Ծանոթացեք հեղինակի հետ. Ռեյչլ Հոլիսը 4 երեխաների մայր է և lifestyle բլոգեր։ Որոշ ժամանակ առաջ Ռեյչլին Լոս-Անջելեսից գիտեին միայն նրա բլոգի հավատարիմ ընթերցողները։ 4 երեխաների մայրը ժամանակ առ ժամանակ գրում էր, թե ինչպես պետք է երեխաներին դաստիարակել, տունը հարմարավետ դարձնել և արագ պատրաստել համեղ կերակուր։

Հիմա նրա հայտնությունը բառի բուն իմաստով հասել է երկինք։ Եվ այս ամենը կատարելությունից հեռու նրա մարմնի շնորհիվ է։ 2015-թվականին ինստագրամում հրապարակեց լուսանկար, որտեղ երևում են որովայնի հատվածում ծննդաբերությունից հետո առաջացած բծերը: Լուսանկարի տակ Ռեյչլը գրել է, որ ոչ մի կին չպետք է ամաչի իր մարմնից ու ազատ բիկինի կրի։

Մի քանի փորձից հետո Ռեյչլը գրում է «Աղջիկ ջան, ուշքի արի»-ն: Գիրքը գրանցում է վաճառքի անհավանական ռեկորդներ. 40 շաբաթ եղել է ԱՄՆ ամենաշատ վաճառված գրքերի եռյակում, «Ամազոն»-ում ստացել է ավելի քան 7500 դրական արձագանք, Գրական գուդռիդս կայքում ստացել է ավելի քան 46000 գնահատական։ Այժմ թարգմանվել է ավելի քան 30 լեզվով:

Գրքի թարգմանիչ ընտրվեց Լիլիթ Գրիգորյանն է, Նա բնակվում է մԻացյալ նահանգներում և ծանոթ էր մշակութային այն ակնարկներին, որոնց համեմված է գիրքը: Ավելին, թարգմանելուն զուգահեռ Լիլիթը ապրել է ամերիկացի գրողի կյանքով։

Անգլերենը հայերեն դարձնելիս կարևոր էր գտնել սլենգային բառաշերտի հայկական համարժեքը։ Հայերենի համար դժվար ընկալելի էին հեղինակի նատուրալիստական անկեղծացումները։

«Նյումեգ»-ի հրատարակած գրքի շնորհանդեսը տեղի ունեցած մարտի 8-ի նախօրեին: Շնորհանդեսի օրը մարդաշատ էր: Այստեղ էր հայաստանյան կանանց բոմոնդը` պատգամավորներից մինչև կին գործարարներ, նկարիչներից մինչև երգչուհիներ ու հայտնի բլոգերներ: Քաղաքական կին գործիչների համար կարևոր էր գիրքը, որպես ազդակ, խթան կանանց ակտիվության:

Շոու-բիզնեսի և մշակույթի կին գործիչների համար գիրքը կարող է դառնալ ինքնաճանաչման բանալին:

Գրքի շնորհանդեսին «Նյումեգ»-ը ներկայացրեց հեղինակին, խոսեցին բովանդակության մասին, ներկայացրեցին հայ կանանց, ովքեր ուշքի են եկել, ավելին՝ հաջողել են իրենց կարիերայում: Այս գրքի հրատարակմանը աջակցել է «Դիջիթեյն» ընկերությունը։

Ի դեպ, ամերիկացի գրողին այնքան է ոգևորել հայերեն տարբերակի հրատարակությունը, որ նա որոշել է հայ ընթերցողներին ողջույնի խոսք հղել։

Սխալների ու սայթաքումների, հաջողության և իրական երջանկության մասին գիրքը մի մասի համար կդառնա բացահայտում, մյուսների համար իմացածի հաստատում: Բայց գլխավորը` պատուհան կբացի կանանց միամսյակի առիթով նրանց համար և նրանց մասին հաջողությամբ կիսվելու և վարակելու քննարկումներին: