Array ( [mr_id] => 79964 [mr_node] => 72900 [mr_media] => 73511 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73511 [media_album] => 2 [media_path] => media/2019/02/73511.png [media_name] => 2.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-02-18 13:08:01 )
Facebook Instagram Youtube
Քաղաքական շաբաթօրյակ. Ինչո՞վ աչքի ընկավ խորհրդարանական քառօրյան
Շաբաթվա քաղաքական լրահոսը: Ինչո՞վ աչքի ընկավ խորհրդարանական քառօրյան, ինչպե՞ս ստացվեց, որ նույնիսկ թեթև օրակարգ ստացվեց քաղաքական տոնայնության հակառեկորդ ու կառավարությանն ուղղած հարցերի ռեկորդ

Խորհրդարանում նման թեթև քառօրյա վաղուց չէր եղել: Օրակարգում ընդամենը 3 հարց էր, որոնց քննարկումը բուռն էր, փոխադարձ մեղադրանքներով: 

Ընդդիմության 3 օրինագծերը մերժվեցին, երկու օրինագիծ ընդունվեց, մեկով Զինծառայություն չանցած և 27 տարին լրացած անձինք կկարողանան վճարել և ազատվել քրեական հետապնդումից, մյուսով էլ ուսանողներն այսուհետև կիսամյակից կիսամյակ վճարելու փոխարեն ուսման վարձը կվճարեն ամեն ամիս:

Հարց ու պատասխանի ժամն այս քառօրյայում աննախադեպ էր, տևեց 3 ժամ: Հերթագրվել էր 50 պատգամավոր, հնչեց 56 հարց՝ ՊՈԱԿ-ների լուծարում, ազգային ավիափոխադրող չունենալը, հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը, Արցախի խնդիրը, Ադրբեջանում 20 տարով ազատազրկված Կարեն Ղազարյանի ճակատագիրը, իշխանափոխությունից հետո ձերբակալվածները: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետությանը գույքի կամ գումարի նվիրաբերությունը ամբաստանյալներին չի ազատում պատասխանատվությունից:

Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ Հայաստանը դիվանագիտական խողովակներով ամեն ինչ անում է՝ Կարեն Ղազարյանին Հայաստան վերադարձնելու համար:

Կարեն Ղազարյանի գործով Հայաստանը հիմնական գանգատին հավելող նոր փաթեթ կներկայացնի Եվրոպական դատարան, որն ամբողջությամբ կվերաբերի դատավարությանը: Այս գործով Հայաստանի օմբուդսմանը հանդիպեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տարածաշրջանային ղեկավարի հետ: Արման Թաթոյանը բարձրացրեց հայկական կողմին մտահոգող բոլոր հարցերը: Քննարկման մյուս մանրամասները ՄԻՊ-ը չհրապարակեց, բայց ընդգծեց, որ Կարեն Ղազարյանին վերաբերող հարցերում լինելու է հետևողական :

Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումից առաջ հայտարարությամբ հանդես եկան միջնորդները՝ կոչ անելով զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները: 

Երևան ավտոբուսի վարորդները կրկին գործադուլ արեցին, երթուղի դուրս չեկան՝ պատճառաբանելով, որ ավտոբուսներում տեղադրված տեսախցիկները վերահսկելու են իրենց գործողությունները: Քաղաքապետարանը հաստատեց՝ տեսախցիկները տեղադրվելու են: Այն վարորդները, որոնք չեն ցանկանա աշխատել, կարող են ինքնակամ հեռանալ աշխատանքից:

Շաբաթվա ընթացքում խիզախ արարքով աչքի ընկան վանաձորցի երկու աշակերտներ: Նրանք զբոսնելիս ուժեղ ձայն էին լսել, վազել էին ձայնի ուղղությամբ և տեսել, որ մեքենա է ընկել գետը: Տղաներն առանց վախենալու արագ գործի էին անցել, առաջին օգնություն են ցուցաբերել մեքենայի վարորդին և ուղևորին , կանխել հնարավոր հրդեհը:

Վանաձորի առաջին դպրոցի 8-րդ դասարանում սովորող Էդիկն ու Էդմոնն իրենց դպրոցի փրկարարական ջոկատի անդամներ են: Լոռու մարզպետը նրանց պարգևատրեց՝ տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու համար: