Array ( [mr_id] => 79965 [mr_node] => 72901 [mr_media] => 73807 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73807 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73807.png [media_name] => 5.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-11 13:52:44 )
Facebook Instagram Youtube
Հակաթալիշական խաղաքարտ. Ձերբակալված աբոսզոդային կասկածում են Թալիշական շարժումը պառակտելու մեջ
Ռուսաստանն Ադրբեջանին արտահանձնեց Թալիշ ակտիվիստին: Ի՛նչ է սա նշանակում, ի՛նչ է փոխվում և իրո՞ք նա առաջնորդ է:

Բարևները Մոսկվայից են՝ 1 տարի առաջ նկարահանված տեսանյութից: Ֆախրադին Աբոսզոդան հիմա ադրբեջանական բանտում է, ձերբակալվել է Բաքվի օդանավակայանում, Մոսկվայից արտահանձնվելուց հետո: ծագումով Ադրբեջանի տարածքի բնիկ ժողովուրդ թալիշներից է: Նրան առաջադրված մեղադրանքների թվում նաև Հայաստանի հատուկ ծառայությունների հետ գործակցելն է: 
Արցախի մասին Աբոսզոդան ասել է` իրենք էլ պայքարում են թալիշների իրավունքների համար, ուստի ապերախտություն կլինի չընդունել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: 

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչի աշխատասենյակում միանգամից նկատվում է թալիշների դրոշը: Առաջին թալիշագիտական համաժողովից է մնացել, որին մասնակցելու համար Երևան էր ժամանել նաև Աբոսզոդան: 

Թալիշներն իրանական ժողովուրդ են, ապրում են Իրանի և Ադրբեջանի տարածքներում և հատկապես Ադրբեջանում նրանք ձգտում են անկախության, առնվազն ինքնավարության: Թալիշական շարժումն ունի մի քանի լիդեր: Նրանց մի մասը քարոզչական ճակատում է և անընդհատ երևում է, ինչպես Աբոսզոդան:

Ադրբեջանը փորձում է Աբոսզոդային ներկայացնել որպես լիդեր, որին բանտ նետելով վերջ է տալիս թալիշական շարժմանը: Իրականում թալիշական շարժումն ունի նաև տեսախցիկների առջև չերևացող` որոշումներ կայացնող առաջնորդներ: 

«Ժամի» հետ բացառիկ հարցազրույցում սկանդալային հայտարարություն է անում թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի նախագահը: Աբոսզոդայի ձերբակալության հարցում առնվազն իր գլխավորած կազմակերպությունը չեզոք դիրք է բռնում: 

Թալիշ ակտիվիստը, այնուամենայնիվ, մանրամասնում է` ձերբակալված գործչի հարցում թալիշական շրջաններում կասկածներ կան: Ունեն ծանրակշիռ փաստեր, որոնք ապացուցում են, որ Աբոսզոդայի գործողությունները պառակտում են թալիշական շարժումը: 

Եթե Աբոսզոդայի գործողությունները պառակտում են թալիշական շարժումը, իսկ հայտնի է, որ դրան անթաքույց ձգտում են Ադրբեջանի իշխանությունները, առնվազն նշանակում է, որ հայերի հետ նրա աշխատանքի նպատակները ևս կասկած են հարուցում: 

Եվ այս ամենից բացի: Սաֆարով, Լապշին, Մուխթարլի, Աբոսզոդա... արտասահմանից Ադրբեջան բերված աղմկահարույց անուններն են: Ադրբեջանը ստացավ մասշտաբային քաղաքական շոու ցուցադրելու ևս մեկ հնարավորություն: թալիշ գործչի դեմ հաշվեհարդարով և նման այլ գործողություններով Ադրբեջանի իշխող ռեժիմը փորձում է փրկվել քաղաքական ձախողումներից: Այսպես Ալիևը ներկայանում է ազդեցիկ լիդեր, որը կարևոր կապեր ունի արտասահմանում: