Array ( [mr_id] => 79967 [mr_node] => 72903 [mr_media] => 73809 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73809 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73809.png [media_name] => 7.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-11 14:23:00 )
Facebook Instagram Youtube
Անկրթության գինը. Պատասխանատվություն կկրեն ամբիոնը, հայցորդը, գիտական ղեկավարը
ԲՈԿ-ն առաջարկում է պայքարել գրագողության դեմ, մինչդեռ բուհերի շրջակայքում բացեիբաց վաճառվում են ռեֆերատներ, կուրսայիններ ու դիպլոմայիններ: «Ժամի» հատուկ անդրադարձը։

Սա տնտեսագիտական համալսարանի անցումն է, առավել հայտնի է որպես ժողի անցում: Այսպիսի գրություններով անցումներ կան համալսարանին կից գովազդի համար հարմար, ուսանողի աչքի առջև բոլոր անցումներում և կանգառներում: Այստեղ ուսանողները կարող են գտնել ծառայությունների ամբողջ ցուցակը, գները և, իհարկե, հեռախոսահամարները:

Քննաշրջանները սկսվելուն պես սկսվում են նաև զանգերը: Դիպլոմ չեն վաճառում, բայց դեպի դիպլոմ ճանապարհը հարթող ծառայություններն իրենց գինն ունեն: Կուրսային աշխատանք, թեզ, թե պարզապես ռեֆերատ սրանք բարդության աստիճաններ ունեն, որով էլ որոշվում է գինը: Շատ բան կախված է էջերի քանակից: Կուրսային ու ռեֆերատ գրում են անհատներն ու կազմակերպությունները: Մի քիչ թանկ կլինի, բայց այս կազմակերպությունում տարբեր մասնագետներ կան, ամեն մեկը գրում է իր նեղ մասնագիտական թեմայով:

Ներկայանալ չի ուզում,տնտեսագետը դիպլոմային ու ռեֆերատ գրում է ավելի էժան, քան կազմակերպությունները: Ամենաթանկ աշխատանքը 6000 դրամ է:

Նյութը գնված է, թե գրված, հեշտ է հասկանալ: Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարը փողով գրված աշխատանքների դեմն առնելու համար փոխել է ռեֆերատ հանձնարարելու սկզբունքը: Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի խոսքով 2 տարի հետո կբացառվի գրագողությունը, համենային դեպս, իրենց համալսարանում:

Պետհամալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկանը կեղծ կուրսայինը ֆիքսելու իր մեթոդներն ունի: Ընդամենը մի քանի հարց և սուտը կբացահայտվի:

Արեւելագետ ուսանողների գործն ավելի բարդ է: Նույնիսկ պրոֆեսիոնալ կուրսային գրողները թուրքերեն կամ արաբերեն բարդ, վերլուծական աշխատանք գրել դժվար թե կարողանան: Իսկ լրագրության ֆակուլտետում էլ հույս ունեն, որ գոնե լրագրություն սովորելու եկած ուսանողները կուրսայինը չեն գնի, իրենք կգրեն:

Ագրարային համալսարանի կենսագործունեության անվտանգության ամբիոնի դոցենտը հաճախ է պարզում, որ ներկայացված ռեֆերատը, կուրսային կամ անհատական աշխատանքը գողացված է: Մեկ հարցն էլ է բավական:

Հինգերորդ կուրսի ուսանողուհի է, չի ցանկանում ներկայանալ: Վերջին քննությունների ժամանակ կուրսային աշխատանքը գնել էր: 85 բալ` 5000 դրամով:

Ուսանողի խոսքով՝ կուրսի կեսից ավելին կուրսային պատվիրեց, քննությունները հանձնեց: Գրագողության դեմ պայքարի քայլերը օրեր առաջ քննարկեցին նաեւ բարձրագույն որակավորման կոմիտեում: Հանձնաժողով կստեղծվի, թե պատժի այլ քաղաքականություն կընտրվի՝ դեռ հստակ որոշում չկա, բայց գրագողության դեպքում և ամբիոնը, և հայցորդը և գիտական ղեկավարն այսուհետև պատասխանատվություն կկրեն: