Array ( [mr_id] => 79968 [mr_node] => 72904 [mr_media] => 73810 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73810 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73810.png [media_name] => 8.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-11 14:44:02 )
Facebook Instagram Youtube
Վերափոխող կանայք. Չհանձնվող հայ կանանց հաջողված պատմությունները ոգեշնչում են մյուսներին
Պատմություն 3 ուժեղ կանանց մասին, որոնք դժվարություններին դիմակայելով դարձան բիզնես-վումըն:

Հենց այսպես` մեկ շարժման պես թեթև ու ընդամենը մի քանի վայրկյանում որոշեց կյանքը լիովին փոխել և ամեն ինչ նոր էջից սկսել: Լուսինե Պողոսյանն է՝ «Յորսփեյս Ֆիթնես» ընկերության ղեկավարը: Երազանքն իրականություն դարձնելու պարզ բանաձևը պատրաստ է փոխանցել բոլորին: Մեկ օրում ֆիթնես կենտրոնի համար տարածք գտավ, պայմանավորվեց ու գործի անցավ: Տարածքի վարձակալության համար գումարը նախապես էր հավաքել: Հետո սկսվեցին դժվարությունները. ֆինանսական ներդրումներ էին պետք, պրոֆեսիոնալ թիմ, ճիշտ ու արդյունավետ կառավարում: Բայց ամենադժվարը բիզնես-կնոջ ու մոր պարտականությունները հավասար բաժանելն էր: Լուսինեի փոքր երեխան ու երազանքի ֆիթնես կենտրոնը միաժամանակ էին պահանջում իր ուշադրությունն ու մշտական ներկայությունը: Շուտով կլրանա որդու երեք ու «Յոր սփեյսի» 1 տարին: Այդ առիթով Լուսինե Պողոսյան ինքն իրեն նվեր արեց` բացեց ևս մեկ ֆիթնես կենտրոն:

Թավջութակի ուսուցիչը 27 տարվա մանկավարժական փորձը դրեց մի կողմ ու որոշեց այլ գործով զբաղվել։ Պատճառը կորուստն էր ու մեծ ցավը, որ թույլ չէին տալիս նվիրվել աշխատանքին։ Իրինա Իսրայելյանին տարիներ պետք եկան, որ ուշքի գա ու կյանքը շարունակի նոր կետից։ 6 տարի խմորեղեն է պատրաստել ու վաճառել։ Հետո մի օր որոշեց դա էլ թողնել: Մասնակցում է բիզնես դասընթացների, նախագիծ կազմում ու դրամաշնորհ ստանում։ Ուղիղ 10 տարի առաջ Իրինա Իսրայելյանը որոշեց իր ունեցած միջոցները բիզնեսի վերածել։ Տունը հյուրատուն է դարձրել ու ամեն օր ընդունում է Ալավերդիով անցնող զբոսաշրջիկներին։ Իրինա Իսրայելյանը հիմա երազում է Ֆրանսիայում բնակվող աղջկա երկու զավակներին տեսնել հայրենիքում և նրանց ժառանգել հյուրատունը։ Նա հուսով է, որ մի օր Ալավերդին հայտնի կլինի նաև արդեն հյուրանոց դարձած «Իրիս»-ով։

Ընտանեկան բիզնես, որ սկսվեց տան խոհանոցից: 47-ամյա Լուսինե Բարաթյանը գրեթե ամբողջ կյանքը եղել է տնային տնտեսուհի. միայնակ խնամել է երեխաներին, հոգ տարել կենցաղային խնդիրները։ Խոհանոցում, սակայն, ոչ թե պարտականություն է կատարել, այլ հոգի դրել։ Այդ պատճառով իր պատրաստածի մասին կոմպլիմենտները չափազանցություն չի համարել։ «Լուսիա ֆուդ» ընկերությունն ստեղծելու համար բիզնես պլան էր պետք ու ընդամենը մեկ միլիոն դրամ։ Դա էլ ստանում է որպես դրամաշնորհ Եվրամիության ծրագրից, որը հատուկ կանանց համար էր: Վանաձորում գտնվող բնակելի շենքի առաջին հարկում գործող տարածքն օգտագործում է կիսով չափ: Բիզնես-վումընը տարածքն ընդլայնելու մեծ ծրագիր ունի: Այստեղ կգործի նաեւ հատուկ ճաշարան` հաշմանդամություն ունեցող անձանց համար: Օրեր առաջ, Լուսինե Բարաթյանը մասնակցում էր «Աղջիկ ջան, ուշքի արի» գրքի շնորհանդեսին: Առաջին անգամ, մեծ լսարանի առջև, Լուսինե Բարաթյանը համարձակություն գտավ և խոսեց բիզնես սկսելու իրական դրդապատճառների մասին: Մինչև այդ նա հարցազրույցներում խուսափում էր անդրադառնալ այդ թեմային: Այդ դեպքից հետո Լուսինե Բարաթյանն իր մեջ ուժ գտավ և սկսեց ավելի մեծ եռանդով աշխատել, հոգ տանել երկու երեխաներին: Նա հասկանում էր, որ ամուսինն իր վրա մեծ պատասխանատվություն է թողել և ինքը չի կարող դրանից հրաժարվել:

Կանանց մասին գրված բեսթսելլերի շնորհանդեսին Newmag ընկերությունը հրավիրել էր նաև ֆիթնես ընկերության սեփականատեր Լուսինե Պողոսյանին և հյուրատուն ունեցող Իրինա Իսրայելյանին:

Երեքի կարիերայի գիծն էլ զուգորդված է հուզիչ պատմությամբ: Նրանց կյանքի պատմությունները շատ նման են Ռեյչլի անցած ուղուն: Ունեն մեկ ընդհանուր նպատակ՝ աշխատել բոլորից լավ ու տղամարդկանց հետ հավասար: Նրանք ցանկանում են լինել լավագույնն իրենց ընտանիքում և աշխատանքում: