Array ( [mr_id] => 79983 [mr_node] => 72906 [mr_media] => 59650 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59650 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59650.jpg [media_name] => Azgayin-joxov.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
Ճեպազրույցներ խորհրդարանում. ՄԽ համանախագահների հայտարարությունն ընդդիմությանը մտահոգում է
Հանձնաժողովը մերժեց պատգամավորներին Սիրիա ուղարկելու առաջարկը:

ՄԽ համանախագահների հայտարարությունը «Բարգավաճ»-ը համարում է մտահոգիչ, «Լուսավոր»-ը` բավականին մտահոգիչ, «Իմ քայլը»` և մտահոգիչ, և ոչ:

Ադրբեջանը ողջունել է միջնորդների հայտարարությունը,-ընդդիմադիր պատգամավորները նախ դա են ընդգծում ու թվարկում մտահոգիչ ձևակերպումները: Էդմոն Մարուքյանը առանձնացրել է այն ձևակերպումը, որն անվանում է ամենամտահոգիչը:

Մտահոգիչ մյուս ձևակերպումները վերաբերում են բանակցային ձևաչափին ու տարածքներին: Պատգամավորները հիշեցնում են, որ սա ոչ առաջին մտահոգիչ հայտարարությունն է, ոչ էլ վերջինն է լինելու: Նշում են, որ սա պետք է դիտարկել Փաշինյան-Ալիև նախապատրաստվող հանդիպմանն ընդառաջ:

Լրագրողները հետաքրքրվում են, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ներկայանալու Ալիևի հետ հանդիպմանը, եթե պնդում է, որ չի կարող բանակցել Արցախի անունից, ՄԽ-ն էլ պնդում է, որ պետք է զերծ մնալ հայտարարությունից, որն առաջարկում է բանակցային ձևաչափի փոփոխություն:

Էդմոն Մարուքյանը առաջարկում էր նաև պատգամավորների խումբ կազմել, մեկնել Սիրիա ու տեսնել` ինչ պայմաններում է գործում հայաստանյան առաքելությունը: Առաջարկի հիմքում նաև այն է, որ առաջին անգամ է խումբը մեկնում` առանց ԱԺ-ի հաստատման: «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկը հանձնաժողովը մերժեց: