Array ( [mr_id] => 79971 [mr_node] => 72907 [mr_media] => 68088 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 68088 [media_album] => 7 [media_path] => media/2017/12/68088.jpg [media_name] => davo S nato hayastan copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-12-13 15:54:13 )
Facebook Instagram Youtube
ՆԱՏՕ-Երևան. Ավարտվում է անհատական գործընկերության գործողությունների 5-րդ փուլը
Հայաստանում մեկնարկող ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում խորհրդարանում կքննարկեն զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը:

Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների ծրագրի հաջորդ փուլին ոչինչ չի սպառնում: ԱԳ նախարարությունը հերքում է մամուլի տեղեկությունները ու պնդում՝ ՆԱՏՕ-ի հետ գործակցության քաղաքական որևէ խոչընդոտ չկա:
Նախորդ ծրագիրը ընդունվել էր 2017-ին, ԱԳ նախարարությունն ակնկալում է, որ նորը կհաստատվի 2020-ի ապրիլ-մայիսին:

Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ շարունակում է գործակցել խաղաղապահ ոլորտում: Աֆղանստանում մասնակցում է վճռական աջակցություն ծրագրին: Հայ խաղաղապահների թվի կամ նրանց տեղակայման ժամկետի փոփոխություն նախատեսված չէ:

Հայաստանում մեկնարկող ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում խորհրդարանում կքննարկեն զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը, ՆԱՏՕ-ն կներկայացնեն կառույցի պաշտոնյաները, Լիտվան ու Չեխիան պատգամավորների, Բրիտանիան ու Գերմանիան փորձագետների մակարդակով: Ավանդական տեսակամուրջն էլ խաղաղապահների ընտանիքների հետ այլևս չի լինի: Տեխնոլոգիաները զարգացել են: Դրա կարիքն այլևս չկա: