Array ( [mr_id] => 79979 [mr_node] => 72908 [mr_media] => 63881 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 63881 [media_album] => 8 [media_path] => media/2016/12/63881.jpg [media_name] => 858974 (1).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-12-20 15:14:11 )
Facebook Instagram Youtube
34 քրգործ՝ ՊԵԿ-ում. Պետությանը պատճառվել է 23 մլրդ դրամի վնաս, վերականգնվել է 8,5 միլիարդը
Պետությանը մոտ 16 մլրդ դրամի վնաս են հասցրել գազալցակայանները, շինարարական, ապահովագրական և բեռնափոխադրող կարգո ընկերությունները:

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը հայտնեց՝ անցած տարի ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է 134 քրգործ: Պետությանը պատճառվել է 23 մլրդ դրամից ավելի վնաս, վերականգնվել է 8,5 մլրդ դրամ: Պետությանը մոտ 16 մլրդ դրամի վնաս են հասցրել գազալցակայանները, շինարարական, ապահովագրական և բեռնափոխադրող կարգո ընկերությունները: Այս ընկերությունները գործել են ստվերում, հարուցվել է քրեական գործ:

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է օրենսդրական փոփոխություն կատարել՝ մաքսային ոլորտում բրոքերական գործունեություն ծավալող պաշտոնյաներին բացահայտելու համար:

Տնտեսվարողի բացակայության դեպքում այսուհետև հնարավոր կլինի ստուգումներ իրականացնել քննիչի որոշմամբ: Առաջիկայում ՊԵԿ-ը կսահմանի տնտեսվարողին ստուգելու չափանիշները: