Array ( [mr_id] => 79982 [mr_node] => 72909 [mr_media] => 73811 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73811 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73811.jpg [media_name] => 10xp-plane-articleLarge.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-11 15:27:46 )
Facebook Instagram Youtube
Եթովպիա. Կործանված օդանավում եղել է 157 մարդ, բոլորը զոհվել են
Boeing-ն էլ չեղարկել է նորագույն Boeing 777-X մոդելի շնորհանդեսը, այն նախատեսված էր մարտի 13-ին Եթովպիայում:

Ադիս-Աբեբաից-Նայրոբի թռիչքն իրականացնող եթովպական ավիաուղիների օդանավը ռադարների էկրաններից անհետացավ օդ բարձրանալուց 6 րոպե անց: Ավելի ուշ Քենիայի վարչապետն իր թվիթերյան էջում հաստատեց. Բոինգ 737-ը կործանվել է, բոլոր 149 ուղևորներն ու անձնակազմի 8 անդամները զոհվել են:

Երկուշաբթի Քենիայում սգո օր է: Մեկ րոպե լռությամբ զոհերի հիշատակն են հարգել նաև Նայրոբիում շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված ՄԱԿ-ի ամենամյա կոնֆերանսի մասնակիցները: Կոնֆերանսին ներկա չէր մի բանախոս, որն ուշացել էր չարաբաստիկ թռիչքից ու ողջ մնացել: Աբու Դաբիում մեկ այլ ավիափոխադրողի թերությունն օգնել է, որ ողջ մնա նաև այս ուղևորը:

Զոհերի մեջ 3 ռուսաստանցի կա: Ահա ռուս զույգի վերջին լայվը թվիթերում:

4-րդ ավիահսկան 1960-ականներից միլիոնավոր ուղևորներ է տեղափոխել: Բոինգ 737-ը տասնամյակներ շարունակ գլխավորել է ամենաապահով օդանավերի ռեյտինգային ցուցակը: Բայց 4-րդ սերնդի 737-ՄԱՔՍ-ի ռեյթինգը կտրուկ ընկավ 5 ամիս առաջ տեղի ունեցած նմանատիպ աղետից հետո: Ջակարտայից մեկնած Բոինգը թռիչքից 5 րոպե անց կործանվեց Ինդոնեզիայի ափերի մոտ : Բոլոր 189 ուղևորները զոհվեցին:

Օդաչուները մեղադրում են ամերիկյան արտադրողներին, քանի որ նրանք նախապես չէին սովորեցրել օգտվել նոր ավտոմատացված համակարգից: Այս ֆոնին Չինաստանի քաղավիացիայի ղեկավարությունը հրահանգել է դադարեցնել Boeing 737-ի շահագործումն ու գործակցությունը չինական ավիափոխադրողների հետ : ՈՒղևորների անվտանգությունն ապահովելու նպատակով նույնն արեցին Մեծ Բրիտանիան ու Եթովպական ավիաուղիները: Բոինգն էլ չեղարկել է նորագույն Boeing 777-X մոդելի շնորհանդեսը, այն նախատեսված էր մարտի 13-ին Եթովպիայում: