Array ( [mr_id] => 79977 [mr_node] => 72910 [mr_media] => 73812 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73812 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73812.jpg [media_name] => 966904.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-11 15:33:33 )
Facebook Instagram Youtube
Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությունը մարտի 17-ին է
Պոլսո Հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ պատրիարքական աթոռի ներսում ազգային-եկեղեցական սուգ է հայտարարվել մինչև Ճրագալույցի սուրբ պատարագը՝ ապրիլի 20:

Սուրբ Գայանե վանքում հոգեհանգստյան կարգ կատարվեց մարտի 8-ին վախճանված Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆյանի համար: Արարողությունը անցկացվեց Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ, որին մասնակցում էր նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Հոգեհանգստից հետո Վեհափառ հայրապետը ընդգծեց, որ Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանը բանիմաց հոգևորական էր, որը Միացյալ նահանգներում ու Երուսաղեմում ուսանել է փիլիսոփայություն ու աստվածաբանություն:

Պոլսո Հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ պատրիարքական աթոռի ներսում ազգային-եկեղեցական սուգ է հայտարարվել մինչև Ճրագալույցի սուրբ պատարագը՝ ապրիլի 20: Այդ առիթով եկեղեցական, թաղային, համայնքային բոլոր կազմակերպություններում հետաձգվելու են ոչ կրոնական միջոցառումները: Մինչև սգո ավարտը եկեղեցիներում բոլոր պատարագների ավարտին կատարվելու է հատուկ կարգ՝ պատրիարքի հոգու հանգստության համար:

Մարտի 11-16-ը պատրիարքարանում բացվելու է սգո մատյան: Մարտի 14-ին և 15-ին Մեսրոպ Մութաֆյանի մարմինը կդրվի եկեղեցում, որտեղ հայ համայնքի ներկայացուցիչները կկարողանան վերջին հրաժեշտը տալ նրան: Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 17-ին, Ստամբուլի Շիշլի շրջանի հայկական գերեզմանատանը: Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը մահացավ մարտի 8-ին երկար ժամանակ կոմայի մեջ գտնվելուց հետո՝ 62 տարեկանում: