Array ( [mr_id] => 79976 [mr_node] => 72911 [mr_media] => 73813 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73813 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73813.jpg [media_name] => 1552226678_patvic-aravel.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-11 15:36:56 )
Facebook Instagram Youtube
Նոր հեռուստանովել. Ucom ցանցում գործող Արմենիա Պրեմիումը կցուցադրի «Պատվից առավել» հեռուստանովելը
Ucom ցանցում հեռարձակվող Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի առաջին երկարատև հեռուստասերիալն է: Ռեժիսոր և պրոդյուսեր Ելենա Արշակյանը նկարահանել է «Պատվից Առավել» հեռուստանովելը:

Յուրաքանչյուր տեսարանի համար հատուկ գրվել է երաժշտություն: Հեռուստասերիալի կոմպոզիտորը Շահին Դանիշֆերն է, սաունդթրեքը կհնչի Քրիստինե Պեպելյանի կատարմամբ: 90-ականների շունչը ստանալու համար hեռուստանովելի նկարահանումները սկսել են Ապարանում՝ եղանակային անբարենպաստ պայմաններում: Ելենա Արշակյանը հավաքել է իր դրիմ թիմը: Պրոֆեսիոնալ դերասաններi հետ երկար տարիների աշխատանքային փորձ ունի: Դերասանների քասթինգի ժամանակ ստեղծագործական թիմը մանրակրկիտ աշխատանք է տարել:

Դերասանուհի Գոհար Իգիթյանը “Պատվից առավել»- հեռուստանովելում հանդես կգա մոր կերպարով: Ընտանեկան խնդիրները, դրանց հանգուցալուծումները անմիջականորեն կապված կլինեն նրա կերպարի հետ:

Պատվի ու դրա արժեքի կարևորության մասին այս հեռուստանովելում կխոսի Արտաշես Ալեքսանյանը: Նա հանդես կգա գյուղապետի կերպարով: Քրոջ որդու կատարած հանցագործությունը կդիպչի նրա ինքնասիրությանը:

Գրեթե 9 ամիս տևողությամբ հեռուստանովելում խաղալու համար Ելենա Արշակյանը Ռուսաստանի Դաշնությունից հրավիրել է դերասան Հմայակ Հակոբյանին:

Նաստասյա Գոլովկոն «Պատվից առավել» հեռուստանովելի գլխավոր դերակատարներից է: Նա կմարմնավորի Տաթևի կերպարը, որը պայծառ, բարի և սիրող մարդ Է:

Սիրո նուրբ գիծը կլինի հեռուստանովելի ամբողջ ընթացքում: Վրեժը լուծելու և կիսատ թողած գործն ավարտին հասցնելու համար հեռուստանովելի գլխավոր կերպարներից Մուրադը կդիմի ամեն քայլի:

Նոր հեռուստանովելը կլինի Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի գարնանային եթերաշրջանում։ Յուքոմ ցանցի բաժանորդները հեռուստանովելի յուրաքանչյուր հաջորդ սերիան կարող են դիտել օր առաջ Տեսավարձույթ բաժնում: «Պատվից առավել»-ը եթերում կլինի մարտի 11-ից, շաբաթը 5 օր՝ երկուշաբթիից ուրբաթ, երեկոյան ժամը 9 անց կես: