Array ( [mr_id] => 79993 [mr_node] => 72913 [mr_media] => 73814 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73814 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73814.jpg [media_name] => 62391.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-11 17:28:32 )
Facebook Instagram Youtube
Միջնորդների ջանքերը պետք է ուղղվեն Բաքվին կառուցողական դաշտ բերելուն
Արցախի նախագահի խորհրդականի համոզմամբ՝ բանակցությունները վերսկսելու համար կողմերի միջև վստահության դաշտ ձևավորված չէ։

Ադրբեջանական բանակի՝ մարտի 11-15-ն անցկացվող զորավարժությունները Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի խոսքով ծավալային առումով փոքր են նախորդներից, բայց պետք է հաշվի առնել ռիսկային հանգամանքը: Ըստ նրա, դիտարկման համակարգերի արդիականացման արդյուքնում հակառակորդի շարժերը հայկական կողմի համար կանխատեսելի են, բայց հակառակորդը կարող է զորավարժությունից հետո լայնամասշտաբ գործողություններ ծավալվել:

Արցախի նախագահի խորհրդականի համոզմամբ՝ կողմերի միջև վստահության դաշտ ձևավորված չէ՝ բանակցությունները վերսկսելու համար, ավելին՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ բանակցային սեղան չվերադառնալու համար և շարունակում է սպառազինվել:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինկսի խմբի հայտարարությանը՝ Տիգրան Աբրահամյանը շեշտում է, որ միջնորդների գլխավոր ջանքերն այս պահին պետք է ուղղվեն Ադրբեջանին կառուցողական դաշտ տեղափոխելուն:

Ըստ բանախոսի, դեռ հայտնի չէ՝ բանակցություններում փոփոխություն կլինի՞, թե ոչ, պարզ կդառնա, երբ որ կլինի գործընթաց կամ Հայաստանում իշխանությունը կհայտարարի նոր բանակցային փաթեթի մասին: