Array ( [mr_id] => 79995 [mr_node] => 72914 [mr_media] => 73815 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 73815 [media_album] => 1 [media_path] => media/2019/03/73815.jpg [media_name] => tntes.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-03-11 17:32:51 )
Facebook Instagram Youtube
ՓՄՁ ներկայացուցիչների բողոքը՝ հարկերի ու տուրքերի դեմ
Ակցիա՝ գրավատների, տարադրամի կետերի պետտուրքի ավելացման դեմ։ Բողոքի ակցիա՝ գազավորված ըմպելիքի ակցիզային հարկի ավելացման դեմ։

Գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցներն են: Նրանք դժգոհում են՝«Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխություններից. նախատեսվում է Գրավատների` տարեկան 100 հազար դրամ պետական տուրքը՝ դարձնել 6 միլիոն դրամ, փոխանակման կետերի 50 հազարը՝ 3 միլիոն դրամ: Գրավատան ներկայացուցչի խոսքով՝ իրենք տարեկան 24 -28 մլն. դրամի շրջանառություն ունեն, 6 մլն. դրամը մեծ բեռ կլինի: 

Ակցիայի մասնակիցներին մոտեցավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և հայտնեց, որ մասնագիտական քննարկում է հրավիրվել: Նա ցուցարարներին հայտնեց, որ նախագիծը կվերանայվի: Արդյունքի մասին կտեղեկացնեն տնտեսվարողներին:

Հովսեփյանի և մյուս ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկմանը՝ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը տեղեկացրեց, որ փոփոխության նպատակը՝՝ լրացուցիչ հարկային եկամուտ ապահովելն է:

Երկրորդ նպատակը՝ առողջապահական է: Ըստ ֆինանսների նախարարության՝ այդ ըմպելիքներում շաքարի պարունակությունը մարդկանց գիրացնում է: Տնտեսվարողն առաջարկում է՝ իջեցնել ակցիզային հարկի չափը: Մյուսներն էլ առաջարկում են վերադառնալ նախագծի նախնական տարբերակին՝ այսինքն ակցիզային հարկը կիրառել՝ հաշվի առնելով շաքարի պարունակությունը:

Ֆինանսների նախարարությունը ընկերությունների ներկայացրած առաջարկները կքննարկի շահագրգիր գերատեսչությունների հետ: արդյունքը մարտի 12- ին կներակայացնի ընկերություններին։